Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները ծնկի կիջնեն Իրանի հավաքականի դեմ ԱԱ-2022-ի մեկնարկային խաղում։ Այս մասին հայտնել է անգլիացիների գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը։
«Մենք քննարկեցինք այս տարբերակը՝ ի նշան խտրականության և ռասիզմի դեմ պայքարի, և կարծում ենք, որ պետք է դա անենք։
Սա այն է, ինչի համար մենք հանդես ենք գալիս որպես թիմ, և մենք դա արել ենք երկար ժամանակ։ Մենք կարծում ենք, որ սա հզոր ուղերձ է, որը կլսվի ամբողջ աշխարհում»,- ասել է Սաութգեյթը։