‘Անգլիայի պրեմիերա լիգա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’

887

Անգլիական պրեմիեր լիգայի 23-րդ խաղափուլի հանդիպումներից առանձնացրել ենք «Մանչեսթր Յունայթեդ»-«Լեսթեր» և «Չելսի»-«Մանչեսթր Սիթի» դիմակայությունները: Բաց մի թողեք այս խաղերը և դուք ականատեսը կդառնաք լարված ու հետաքրքիր պայքարի:

 

«Մանչեսթր Յունայթեդ»-«Լեսթեր»

Հունվարի 31, շաբաթ, ժամը՝19:00, «Oլդ Տրաֆորդ»

Մրցավար՝ Մարտին Աթկինսոն

Դեռևս դեկտեմբերին «Մանչեսթր Յունայթեդը» ակնարկում էր, որ պայքարելու է Անգլիայի չեմպիոն դառնալու համար: Իսկ հիմա մեծ հարցականի տակ է նրանց՝ մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու հարցը:  Միայն կարող ենք ասել, որ առայժմ «կարմիր սատանաների» մրցակցները թափ են հավաքում, իսկ Լուի վան Գալի սաները շարունակում են հիասթափեցնել առաջին հերթին իրենց խաղով:Հոլանդացի մարզչի կադրային լուծումները բազմաթիվ հարցեր են առաջացնում: Մանկունյացիներին 5:3 հաշվով հաղթելուց հետո «Լեսթերը» 13 հանդիպում առանց հաղթանակի է անցկացրել, սակայն, պետք է նշել, որ մրցաշարային աղյուսակի վերջին դիրքերը զբաղեցնող Նեյջել Պիրսոնի թիմը վերջին հանդիպումներում բավական վստահ և կայուն խաղ է ցուցադրում: Այս հանդիպումից ձեռք բերած միավորները լավ խթան կդառնան այս թիմի համար, հատկապես, եթե իրեն կարողանա լավ դրսևորել թիմի նոր հարձակվող Անդրեյ Կրամարիչը, որի տրանսֆերի հետ մեծ հույսեր են կապում:

Չելսի»-«Մանչեսթր Սիթի»

Հունվարի 31, շաբաթ, ժամը՝  21:30, «Սթենֆորդ Բրիջ» մարզադաշտ

Մրցավար՝ Մարկ Կլատենբուրգ.

 

Կարևորագույն խաղի նախօրյակին «Չելսին» մնացել է առանց Դիեգո Կոստայի, և Մոուրինյոն հավանաբար կդիմի Դիդյե Դրոգբայի оգնությանը: Մի ֆուտբոլիստ, ում տարիներ շարունակ պարտուգալացի մարզիչը հավատում և վստահում է: Առաջատարն ունի այլ կադրային խնդիրներ ևս. «Լիվերպուլի» հետ հանդիպման ժամանակ վնասվածք է ստացել Սեսկ Ֆաբրեգասը և նրա մասնակցությունն այս հանդիպմանը մեծ հարցականի տակ է:Մի կողմից սա բավական մեծ կորուստ է, իսկ մյուս կողմից էլ՝ պահուստային տարբերակները կարող են ավելի շահավետ դառնալ: Բրազիլացի Ռամիրեսը հոյակապ է մտել խաղի մեջ, և նա ավելի է շատ տրամադրված աշտպանությունում խաղալու, քան Ֆաբրեգասը:  Լուրջ հակառակորդի դեմ պայքարելու համար հարկավոր է հուսալիություն պաշտպանությունում:

Այստեղ կարևոր է այն հարցը, թե ինչ է ուզում «Չելսին» այս հանդիպումից: «Կապույտները» իրենց մարզավիճակի գագաթնակետում չեն: Հաղթանակը թույլ կտա իրենց և Պելեգրինիի թիմի միավորների տարբերությունը հասցնել 8-ի, իսկ խաղաղ արդյունքի դեպքում այն կլինի 5 միավոր: Պրագմատիկ Մուրինյոն կարիք չունի իր թիմին առաջ մղելու՝տրվելով գայթակղությանը և այս հանգամանքը «Չելսիի» համար խաղն ավելի հարմար կդարձնի: Երկրորդ  համարով խաղալը, թեկուզև «Ստամֆորդ Բրիջում», թույլ կտա թիմին բացահայտել իր հակագրոհներ կազմակերպելու ներուժը: «Սիթիի» պաշտպաններին հատուկ է ազատ տարածություններ թողնելը, և այստեղ մեծ դեր ունի կատարելու Էդեն Ազարը, մանավանդ, Դիեգո Կոստայի բացակայության դեպքում:

Մանուել Պելեգրինին, հավանաբար, ուրախացել է այն բանից, որ  Մոուրինյոին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «Մտավորական մարդը չպետք է պատասխանի իր ընդդիմախոսի փաստարկներին՝չունենալով այդ մենամարտում հաղթանակի հասնելու հնարավորություն»:  Դեռևս երկու շաբաթ առաջ, «Արսենալից» կրած պարտությունից հետո «քաղաքացիների» մարզիչը ընդգծել է այս խաղի առանձնահատուկ կարևորությունը և իրականությունից չփախչելով ասել. «Պարտությունը անչափ կնվազեցնի իր թիմի հնարավորությունները»: Այո, տեսականորեն «Սիթին» պետք է անպայման հաղթի, բայց այստեղ ևս կարելի է ուղղումներ կատարել. ոչ-ոքին ևս այնքան սարսափելի չի լինի թիմի համար և արժանապատիվ կհնչի այն մարզադաշտում, որտեղ Պրեմիեր լիգայի հանդիպումներում դեռևս ոչ մի հյուր միավոր ձեռք չի բերել:

Մանկունյանցիների մարզիչը նույնպես կադրային խնդիրներ ունի և դրանք համարժեք են այն նույն խնդիրներին, որն ունի Ժոզեն: Յայա Տուրեն դեռևս Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությանն է մասնակցում, նրա հետ է նաև Վիլֆրիդ Բոնին: Ի դեպ,  այս խաղին «Սթենֆորդ Բրիջից» հեռանալուց հետո առաջին անգամ այստեղ կվերադառնա Ֆրանկ Լեմպարդը: Անհամբերությամբ պետք է սպասենք երկրպագուների արձագանքին:

 

Նախորդ հոդվածը‘Ավտոերթի մասնակիցներին դիմավորելու գնացած եւ ծեծի ենթարկված ԼՂՀ քաղաքացիները հիվանդանոցում են. Ֆոտոներ’
Հաջորդ հոդվածը‘Ժիրայր Սեֆիլյանին տեղափոխել են Վայքի հիվանդանոց’