‘Անգլիայի պրեմիեր լիգա. Բաց մի թողեք այս հանդիպումները’

950

 Ինչպես միշտ, այս հագստյան օրերին Անգլիայի պրեմիեր լիգայում սպասվում է լարված ու գրավիչ պայքար: Ներկայացնում ենք տեղի ունենալիք հանդիպումներից ամենադիտարժանները: Այսպիսով, «Արսենալը»  կյուրընկալի «Նյուքասլին», «Մանչեսթր Յունայթեդը»՝ «Լիվերպուլին»:Այս հանդիպումները կցուցադրվեն Հ2 հեռուստաընկերության ուղիղ եթերում: 



«Արսենալ»-«Նյուքասլ»

Դեկտեմբերի 13, ժամը՝ 21.30, «Էմիրեյթս» մարզադաշտ

Մրցավար՝ Լի Մեյսոն

Ալան Պարդյուն ճանաչվել է Անգլիայի պրեմիեր լիգայի նոյմբեր ամսվա լավագույն մարզիչ, և այս իրողությունը ոչ մեկին չի զարմացրել:  Մի խոսքով, այն նույն բանը տեղի է ունեցել նաև անցյալ տարի, և այդ պատճառով «Նյուքասլի» մարզիչը պետք է անհագստանա, որ թիմը վստահ լինելով իր ուժերին, չկրկնի անցած տարվա սխալները:

 Պարդյուի թիմի հիմնական կազմը այս պահին խնդիրներ ունի: Իսկ այս նույն հանգամանքը  «Արսենալի» համար դարձել է հավերժական խնդիր:  Գրեթե ամեն շաբաթվա ընթացքում «զինագործների» տարած հաղթանակները ընդհատվում են  «ճգնաժամերով»: Սակայն,  «Նյուքասլի» հետ խաղում նրանք ֆավորիտ են: Արսեն Վենգերի թիմը շատ հազվադեպ է պարտվում սեփական դաշտում: Դեռ ավելին, նախանցած մրցաշրջանում թիմը ջախջախել է «Նյուքասլին» 7:3 հաշվով: Իհարկե, եթե «Նյուքասլը» խաղա նույնքան կազմակերպված, ինչպիսին էր «Չելսիի» հետ հանդիպման ժամանակ, նման բան չի պատահի: Մանավանդ, եթե Ջեկ Կոլբեկը նույնպիսի հիանալի խաղ ցուցադրի դաշտի կետրոնում, ապա «Արսենալը» հաստատ խնդիրներ կունենա:

«Մանչեսթր Յունայթեդ» — «Լիվերպուլ»

Դեկտեմբերի 14, ժամը՝17:30, «Oլդ Տրաֆորդ»

Մրցավար՝ Մարտին Աթկինսոն

ԱՊԼ-ի վերջին 6 հանդիպումներից «Մանչեսթր Յունայթեդը» ձեռք է բերել 15 միավոր՝  հաղթելով 5-ում: Թիմը արտագնա խաղում պարտվել է միայն «Մանչեսթր Սիթին»՝1:0 հաշվով: Վան Գալի տղաները թափ են հավաքել և մրցաշարային աղյուակում 2-րդ հորիզոնականը գտնվող թիմից հետ են մնում ընդամենը 5 միավորով: Հատկանշական է, որ «Յունայթեդը» տանն անցկացրած վերջին 5 հանդիպումներից 4-ում հաղթանակ է տոնել և մեկն ավարտել ոչ-ոքի: Պաշտպանության խնդիրը կարծես թե կամաց-կամաց իր լուծումը գտնում է. 15 խաղափուլի ընթացքում «Յունայթեդը» բաց է թողել 17 գնդակ: Իհարկե, այս ցուցանիշն այնքան էլ  լավը չէ, սակայն, եթե հաշվի առնենք, որ թիմը այդ գոլերից միայն 13-ը բաց է 10 խաղափուլի ընթացքում, ապա  վերջին արդյունքները թույլ են տալիս եզրակացնելու, որ այս պահին «Մանչեսթր Յունայթեդը» բավականաչափ լավ մարզավիճակում է: «Լիվերպուլին» դժվար հանդիպում է սպասվում: «Յունայթեդը» կփորձի «վրեժ լուծել» 0:3 հաշվով պարտության համար:

Բերնդան Ռոջերսի թիմը հիմա այնքան էլ լավ մարզավիճակում չէ, եթե նկատի ունենանք վերջին արդյունքները: «Լիվերպուլը» հիմա 9-րդ տեղում է, որն այս թիմի համար իսկական ձախողում է: Վերջին 6 հանդիպումներից «կարմիրները» ձեռք են բերել 7 միավոր: Վերջին 5 արտագնա հանդիպումներում «Լիվերպուլը» գրանցել է 2 հաղթանակ և 3 ոչ ոքի: Թիմի պաշտպանությունն իր լավագույն ժամանակները չի ապրում: Հարձակումը նույնպես, Սթարիջի բացակայությամբ, այնքան էլ լավ չի գործում:  Սուրաեսի հեռանալուց և Դանիելի վնասվածքից հետո հարձակման գծում արժանի փոխարինող չկա: Անցած մրցաշրջանում տեղի ունեցած 15 խաղից հետո թիմն ուներ 27 միավոր, իսկ հիմա ունի 21 միավոր:

Անկասկած «Լիվերպուլը» հաղթանակի հասնելու համարպետք է իսկական ճակատամարտ մղի: Մանավանդ, եթե  նկատի ունենաք այն իրողությունը, որ «կարմիր սատանաները» հիմա թափ են հավաքել, իսկ «Լիվերպուլում» իրավիճակն այնքան էլ նպաստավոր չէ: Սակայն, պետք չէ թերագնահատել Բրենդան Ռոջերսի թիմին՝ նկատի ունենալով Պրեմիեր լիգայում գրանցած վերջին արդյունքները, ինչպես նաև չեմպիոնների լիգայում անցկացրած խաղերը: Հյուրերից պետք է սպասել արագ և ագրեսիվ խաղ: Նրանք կցուցադրեն այն ամենը, ինչի ընդունակ են: Երկրպագումները նույնպես կտեսնեն հետաքրքիր ու գեղեցիկ պայքար:

 

Նախորդ հոդվածը‘AFP լրագրողները մոլորակի ամենաազդեցիկ մարդ են համարում Պուտինին’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ ԱՆ-ն դադարեցրել է տեղեկատվության աղբյուրի բացահայտման գործի քննությունը’