‘ Անգլիայի պրեմիեր լիգա. Բաց մի թողեք հանգստյան օրերի առավել հետաքրքիր հանդիպումները’

818

Այս հանգստյան օրերին Անգլիական պրեմիեր լիգայում կշարունակվեն հերթական խաղափուլի հանդիպումները: «Արսենալը» սեփական դաշտում կընդունի «Մանչեսթր Յունայթեդին», «Քրիստալ Փելեսը»՝ «Լիվերպուլին». Այս հանդիպումներն ենք առաջարկում դիտել Հ2-ի ուղիղ եթերում: 

«Արսենալ»-«Մանչեսթր Յունայթեդ»

Նոյեմբերի 22, ժամը՝ 21:30,  «Էմիրեյթս»,

Մրցավար՝ Մայք Դին 

«Դուք պետք է ավելի խորքային ամեն ինչ դիտարկեք և ուղղակի ուշադրություն դարձնեք երկու ակումբերի ֆուտբոլիստների խաղամակարդակի վրա. շատ գրավիչ հանդիպում է սպասվում»,-վստահեցնում է «զինագործների» մարզիչ Արսեն Վենգերը: «Արսենալի» և «Մանչեսթր Յունայթեդի» խաղացողների բարձր որակը չի էլ քննարկվում, ինչպես նաև նրանց պատմական հակամարտության սկզբունքայնությունը: Սակայն, միայն հիմա է, որ այս հանդիպումը չի համապատասխանում իր պայմանական կարգավիճակին. սա հանդիպում է, որը կորոշի ոչ թե լավագույն թիմին, այլ ավելի շուտ վատագույնին:

Հնարավո՞ր է, որ հավաքականների միջազգային խաղերով պայմանավորված այս ընդմիջումն ինչ-որ կերպ ազդի այս իրավիճակի վրա: Բացառված չէ. «Մանչեսթր Յունայթեդի» հիվանդասենյակը համալրվել է նոր խաղացողներով: Մանկունյանցիներն այս մրցաշրջանում ոչ մի արտագնա խաղում չի հաղթել, նրանք չէին կարող իրենց հույսները դնել Ռադամել Ֆալկաոյի ու Մարկոս Ռոխոյի վրա, հիմա էլ հոլանդացի Դեյլի Բլինդն է վնասվածք ստացել: Լուի վան Գալը դեռևս հարձակվող ֆուտբոլիստներիերի լայն ընտրություն ունի, սակայն պաշտպանության հուսալիությունը առաջվա պես դեռ լուրջ խնդիր է «Յունայթդի» մարզչի համար:  

Նույնը կարող ենք ասել նաև «Արսենալի» մասին, ով ընդամենը մեկ միավորով է առաջ ընկել իր հակառակորդից՝ «Յունայթեդից»: Հետին գծում առկա կորուստները նորից կստիպեն Վենգերին կենտրոնական պաշտպանի դիրքում  оգտագործել ձախ պաշտպան Նաչո Մոնրեալին, Մաթյո Դեբյուշիի բացակայությամբ աջից կխաղա դեռևս ոչ այնքան կայուն խաղ ցուցադրող երիտասարդ ֆուտբոլիստ Քալում Չեմբերսը: «Արսենալը» կարող է  հարված հասցնել հակառակորդին և դառնալ այս աղմկոտ հակամարտության հաղթողը, առավել ևս այն դեպքում, երբ «զինագործները» հիմա լավ վիճակում են և ունեն լրացուցիչ մոտիվացիա: «Մանչեսթր Յունայթեդի» սան Դանի Ուելբեկը Լուի վան Գալի ծրագրերի մեջ չէր մտնում, և այսоր այս ֆուտբոլիստը կփորձի պատասխանել իրեն չվստահող մազչին, ով նախապատվությունը տվեց շատ թանկարժեք և շուտ վնասվածքներ ստացող Ֆալկաոյին:

Միայն մի բան հաստատ կարելի ասել. այսօր երկու թիմերն էլ իրավունք չունեն պարտվելու: Այդ դեպքում նրանք կկորցնեն առաջին քառյակից անմիջապես հետո գտնվելու հնարավորությունը: Հատկապես «Արսենալին» այս խաղում անչափ կարևոր է հաղթելը: Արսեն Վենգերի սաներին արդարացիորեն մեղադրում են իրենց մրցակիցների հետ անցկացրած թույլ խաղերի համար: Եվ այսօր սեփական դաշտում «Յունայթեդին» պարտվելու իրավունք նրանք պարզապես չունեն

Կարծիքներ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգեր. «Իհարկե, այս հանդիպումը մեծ հակամարտություն է: Դեռ ավելին՝ երկու թիմերն էլ կարիք ունեն լավ հանդիպումների շարքի, որպեսզի մրցաշարային աղյուսակում կարողանան վեր բարձրանալ: Այս հանգամանքն էլ դիմակայությունը դարձնում է առավել հետաքրքիր:

Վերջին ժամանակներս մենք խաղացել ենք  4-4-2 տակտիկական սխեմայով՝ սուր հակագրոհներ կազմակերպելով Սանչեսի և Ուելբեկի հետ: Սակայն որոշ հանդիպումներում պետք է վերակառուցենք՝ խաղալով եզրերում: Դանին ընդունակ է դրան, նա ժամանակակից խաղացող է: Սանչեսը նույնպես կարող է խաղալ թե՛ երկու եզրերում, թե՛ կենտրոնում:  Եզրերում շատ կարևոր է  արագ և աշխատասեր ֆուտբոլիստների առկայությունը: Նայեք Ռոնալդուին, ով իր կարիերայի գրեթե ողջ ընթացքում խաղացել է եզրերում և, միևնույն ժամանակ, ավելի շատ գոլեր ունի, քան անցկացրած հանդիպումներ:

«Մանչեսթր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալ.«Դանի Ուելբեկը կարող էր շարունակել ելույթները մեր թիմում, բայց մենք որոշեցինք, որ  նա կարող է հեռանալ և դրանից մեծ оգուտ ստանալ: Իմ կարծիքով, յուրաքանչյուր ֆուտբոլիստ,ով խաղային փորձառություն է ստանում, հնարավորություն ունի կատարելագործելու իր խաղը: Ուելբեկը յուրաքանչյուր շաբաթ խաղում է, ինչը չէր կարող անել մեր թիմում:Շատ ուրախ եմ նրան «Արսենալում» տեսնելու համար:

Բլինդը կանցնի ևս մեկ բուժզննում, որն ավելի շատ բան կասի վնասվածքի մասին: Վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, որքան մտածում էին բժիշկները խաղից հետո:Կարծում եմ, որ ֆուտբոլիստին սպասվում է  երկար բուժում, բայց ոչ կես տարի:

Իմ կարիերայի ընթացքում ես մեկ անգամ արդեն խաղացել եմ «Արսենալի» ու Արսեն Վենգերի դեմ; Սակայն, այսоր առաջին անգամ կխաղամ նրանց դեմ որպես «Մանչեսթր Յունայթեդի» գլխավոր մարզիչ: Ես ինձ համարում եմ այն ֆուտբոլի երկրպագուն, որն այդ թիմ է բերել Արսենը»:

«Քրիստալ Փելես»-«Լիվերպուլ»
Նոյեմբերի 23,  ժամը՝ 17:30, «Սելխերստ պարկ»

Մրցավար՝ Ջոնաթան Մոս

Այս երկու թիմերի մայիսյան հակամարտության հիշողությունը դեռևս վառ է «Լիվերպուլի» երկրպագուների մեջ:«Կարմիրները» զիջեցին երեք գնդակի առավելությունը հանդիպման վերջնամասում և փաստացի  խաչ քաշեցին իրենց՝  Անգլիայի չեմպիոն դառնալու հեքիաթային երազի վրա:

«Քրիստալ Փելեսի» երկրպագուները ուրախությամբ «մերսիսայդցիներին»  կհիշեցնեն այդ երեկոյի մասին, թեև իրենք էլ այս հանդիպման նախաշեմին այնքան լավ վիճակում չեն:«Արծիվները» վերջին հինգ հանդիպումներից միայն մեկում են հաղթել, և կիրակնօրյա հանդիպումից հետո կարող են հայտնվել մրցաշարային աղյուսակի նկուղում:

«Լիվերպուլի» ներկայիս մարզավիճակը նույնպես թույլ չի տալիս նրանց բացարձակ ֆաորիտ համարել: Թիմը հերթական անգամ կորցրել է Դանիել Սթարիջին և հերթական անգամ կանգնել է հարձակողական գծի կոմբինացիայի առաջ (հիմա արդեն վնասվածք է ստացել նաև Բալոտելին):Վիճակագորությունը նույնպես «Լիվերպուլի» оգտին չէ. Վերջին քսան տարվա ընթացքում թիմը միայն մեկը անգամ է հաղթել Անգլիայի պրեմիեր լիգայի ամենաաղմկոտ մարզադաշտում:

Նախորդ հոդվածը‘Բագրատ Ասատրյանը պատմում է, թե ինչպես շրջանառության մեջ դրվեց ՀՀ դրամը’
Հաջորդ հոդվածը‘Հակոբ Հակոբյանի կնոջ հոգեհանգիստը՝ վաղը ‘