‘Անգլիայի պրեմիեր լիգա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’

931

Այս հանգստյան oրերին Անգլիայի պրեմիեր լիգայի 11-րդ խաղափուլում առավել հետաքրքրություն են ներկայացնում են «Լիվերպուլ»-«Չելսի» և «Սոունսի»-«Արսենալ» հանդիպումները: Դրանք կցուցադրվեն Հ2 հեռուստաընկերության ուղիղ եթերում: 

«Լիվերպուլ»-«Չելսի»

Նոյեմբերի 8, շաբաթ, ժամը 16. 45, «Անֆիլդ»,

Մրցավար  Էնթոնի Թեյլոր

2014 թվականի ապրիլի 27-ը «Լիվերպուլի» երկրպագուները դեռ երկար կհիշեն: Մի оր, որը պետք է մեծ տոնակատարություն դառնար և երկար հիշվեր «Լիվերպուլի» երկրպագուների կողմից, և որի սպասման մեջ էին բրիտանական բոլոր ԶԼՄ-ները, դարձավ  սարսափելի մի օր բոլորի համար:  Այդ պահին «Չելսին» գործնականում զրկվել էր չեմպիոն դառնալու հնարավորությունից, «Լիվերպուլը» մնում էր ֆավորիտ, սական Ժոզե Մոուրինյոյի թիմը ցինիկորեն խլեց տիտղոս ստանալու հնարավորությունը մերսիսայդցիների ձեռքից և տվեց այն իր մյուս մրցակցին:

Իր ինքնակենսագրության մեջ Լուիս Սուարեսը պատմում է այդ խաղի մասին, նշելով որ այն իր թիմր համար դարձավ անելանելի. «Նրանք գոլ խփեցին ստեղծված միակ հնարավորությունից; Իսկ, եթե Ժոզե Մոուրինյոյի  թիմն առաջ է անցնում, կորցրածը հետ բերելն ուղղակի հնարավոր չէ»: Ուրուգվայցու խոսքերը շատ մոտ են ճշմարտությանը: Այդ оրը «Չելսին» «ավտոբուս էր կանգնեցրել», սակայն «կարմիրները» նույնպես մեղավոր էին այն բանում, որ նախապես լավ չէին պատրաստվել «Չելսիի» բոլոր ճանապարհները փակելու համար:

Հազիվ թե Մոուրինյոն այսօր դիմի այդ նույն խաղաոճին: «Չելսին» շատ զգույշ էր մանչեսթրյան հանդիպումներում, և վերջին րոպեներին զիջեց հաղթանակը: Սակայն,այսоր հյուրերը պետք է իրենց ավելի հարմարավետ զգան:

Բրենդան Ռոջերսը, ում մասին բավականաչափ խոսվեց այս օրերին, թույլ էր տվել իր մի քանի առաջատար ֆուտբոլիստներին հանգստանալու «Ռեալի» հետ հանդիպումից առաջ, սակայն նույնիսկ թարմացած ու հանգստացած վիճակում նրանք չէին թվում այնքան ուժեղ, որքան անցյալ տարի էին:Համենանայն դեպս մինչև նրանց շարքերը չվերադառնա Դանիել Սթարիջը:  Իհարկե, զարմանալի բաներ էլ են պատահում, և նույնիսկ նորագույն պատմությունն ունի իր оրինակները. 2010 թվականին Ռոյ Հոջսոնի «Լիվերպուլը» մեկնարկը շատ դժվար էր, սակայն հոկտեմբերի վերջին անսպասելիորեն թիմը արտագնա խաղում հաղթեց  այն ժամանակվա գործող չեմպիոնին՝ «Չելսիին»:

Մոուրինյոն հայտարարել է, որ Դիեգո Կոստան, ում հավաքականի առաջիկա հանդիպումներին չեն հրավիրել, դաշտ դուրս կգա առաջին րոպեներից: Լոնդոնցիները դժվարությամբ հաղթեցին ՔՊՌ-ին անցած հանգստյան оրերին,իսկ չորեքշաբթի оրը միավորներ կորցրեցին Սլովենիայի «Մորիբորի» հետ խաղում: Վերոնշյալ հանդիպումների որոշ հատվածներում թիմն իսկապես հզոր ուժ էր թվում, սակայն երկրպագուներին կամաց-կամաց հորզումն է պատում. չէ՞ որ արդեն եկել է  «Չելսիի» համար միշտ պրոբլեմային նոյեմբեր ամիսը:

Կարծիքներ

 

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերս . «Դիեգո Կոստան աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է, Սեսկ Ֆաբրեգասը խաղը կազմակեպելու աներևակայելի ունակություններ ունի, իսկ Էդեն Ազարը մոլորակի ամենալավ երիտասարդ ֆւտբոլիստներից է: Նրանք անցած տարի էլ էին ուժեղ, սակայն հիմա համալրել են իրեն կազմը աշխարհի լավագույն  ֆուտբոլիտներով, որն оգնլ է դառնալու ավելի ուժեղ:

Նրանք շատ լավ են պաշտպանում իրենց դարպասը և հիանալի հակագրոհներ կազմակերպում: Մենք այդ մասին մտածել ենք և կընտրեք համապատասխան տակտիկա: Հուսով եմ՝ այս խաղը մեզ համար խթան կդառնա: Նրանք դեռևս որ մի պարտություն չեն կրել և այս պահին համարվում են երկրի լավագույն թիմը: Բայց մենք խաղում ենք «Անֆիլդ»-ում, մեր երկրպագուների հետ, իսկ այստեղ մենք կարող ենք լավ արդյունք ակնկալել ցանկացած խաղից»:

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյո.«Եթե «Լիվերպուլը» այն խաղում կարողանար 1 միավոր վերցնել, ապա կդառնար չեմպիոն:  Բայց նրանք պարտվեցին և զիջեցին տիտղոսը: Այդ հանդիպումը մեզ համար ոչ մի նշանակություն չուներ. մենք չեմպիոնության մրցավազքից դուրս էինք մնացել: Դա ուղղակի մեր պրոֆեսոնալիզմի արդյունք էր: Դու պարտավոր ես հաղթել ցանկացած խաղում, սակայն այդ դեպքում մենք տիտղոսը նվիրեցինք «Մանչեսթր Սիթիին:

Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե նրանք ինչ լրացուցիչ շարժառիթ ունեն: Կարծում եմ, որ նրանք պետք է չմտածեն անցած խաղաշրջանի մասին և կենտրոնանան ընթացիկի վրա: Նրանք պետք է իրենց չթունավորեն վատ հիշողություններով, որովհետև ես հիշում եմ շատ հիանալի խաղեր՝ «Լիվերպուլի» կատարմամբ: Այս թիմը հիասքանչ հաղթանակներ են տարել:

Խաղի պլա՞ն: Մեր պլանը հաղթելն է: Երբ մենք խաղում ենք գնդակով, ապա փորձում ենք գոլ խփել, երբ հակառակորդն է գնդակով՝ փորձում ենք խանգարել; Ահա սա է ամբողջ տակտիկան»:

«Սոունսի»-«Արսենալ»
Նոյեմբերի 9, կիրակի,  «Լիմբերտի Ստեդիում»

Մրցավար՝ Ֆիլ Դաուդ 

Կարևոր մի հարց. ո՞ւմ համարել «Լիմբերտի Ստեդիում»-տեղի ունենալիք հանդիպման ֆավորիտ: «Արսենալը»հաղթել «Սոունսի»-ին վերջին երկու արտագնա խաղերում, սակայն Արսեն Վենգերիի թիմը «կարապների» հետ խաղին մոտենում է բավական անկայուն վիճակում:  Նույնիսկ առաջնությունում տարած մի քանի հաղթանակն այս թիմի հանդեպ վստահություն չի ներշնչում: Մանավանդ, որ թիմն անսպասելի ոչ ոքի խաղաց ՉԼ-ի խմբային փուլի «Անդերլեխտի» հետ խաղում այն դեպքում, երբ հաղթում էր 3:0 հաշվով:

«Սոունսին» հանդես կգա առանց իր կիսապաշտպանության առաջատարի՝ Ջոն Շելվիի, սակայն դա երբեմն նույնիսկ լավ կարող է լինել: Գարի Մոնկը կտեսնի շատ կարգապահ ու կազմակերպված մի թիմ, որի գրոհների առջևում կլինի գերազանց մարզավիճակում գտնվող Վիլֆրիդ Բոնին: «Արսենալը» վախեցնում է հիանալի Ալեքսիս Սանչեսով, սակայն պաշտպանությունում հուսալի խաղն է միայն Ուելսում հաջողության հասնելու առաջնահերթ պայմանը: Հաղթնակի դեպքում «Սոունսին» մրցաշարային աղյուսակում առաջ կանցնի «զինագործներից»: 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Այսօր այլ իրավիճակ է ստեղծվել’
Հաջորդ հոդվածը‘Բունդեսլիգա. Խաղային օրվա կարևոր հանդիպումներից առաջ’