‘Անգլիայի Պրեմիեր Լիգա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’

1285

Այսօր և վաղը Անգլիայի պրեմիեր լիգայում կշարունակվեն 22-րդ խաղափուլի հանդիպումները: Ներկայացնում ենք առավել հետաքրքրություն ներկայացնող՝ երկու մանչեսթրյան ակումբների մասնակցությամբ դիմակայությունները: Այսպիսով՝ ՔՊՌ-ն կհանդիպի «Մանչեսթր Յունայթդին», «Մանչեսթր Սիթին»՝ «Արսենալին»: Այս երկու խաղերը կցուցադրվեն Հ2 հեռուստաընկերության ուղիղ եթերում:

 

ՔՊՌ — «Մանչեսթր Յունայթեդ»
Հունվարի 17, շաբաթ, ժամը՝ 19:00, «Լովտուս Ռոուդ»,

Մրցավար՝ Նիլ Սվորբրիկ

Daily Mail-ը այս շաբաթվա ընթացքում գրել էր այն մասին, որ ՔՊՌ-ի հնարավոր անհաջողությունը «Մանչեսրթր Յունայթեդի» հետ խաղում կարող է Հարի Ռեդնապի համար դառնալ վերջինը մարզչի պաշտոնում: Փորձառու մարզիչը հեռացման եզրին է կանգնած, սակայն նրան ժամանակից շուտ հրաժեշտ պետք չէ տալ. ՔՊՌ-ն «Լովտուս Ռոուդ»-ում հոկտեմբերի ամսից մինչ оրս դեռ ոչ մի պարտություն չի կրել, թեև լոնդոնցիներին չի էլ հաջողվել հաղթել վերջին երկու տնային հանդիպումներում:

«Յունայթեդը» հետ հանդիպումը լավ հնարավորություն է մրցաշարային աղյուսակի վտանգավոր գոտում գտնվող թիմի համար:  Չարլի Оստինը նոր է ստացել դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը և դեմ չի լինի այդ նվաճումը ևս մեկ անգամ վերահաստատել վստահ խաղով, իսկ Զամորի և Оստինի համագործակցությունը շատ արդյունավետ կարող է դառնալ հատկապես այնպիսի պաշտպանություն ունեցող թիմի հետ խաղում, ինչպիսին «Յունայթեդն» է:

 «Մանչեսթր Սիթի»-«Արսենալ»

Հունվարի 18, ժամը՝ 21:00

«Զինագործները» ևս մեկ հնարավարություն կստանան ապացուցելու, որ  իրենք կարող են  Պրեմիեր լիգայի ֆավորիտների հետ պայքարում գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել և հաղթել: Ալեքսիս Սանչեսը այս պահին հիանալի մարզավիճակում է, որից էլ կоգտվեն հյուրերը և «քաղաքաբնակների» հետ իսկական ճակատամարտ կմղեն:
«Մանչեսթր Սիթի».   «Չելսիի» հետ միասին չեմպիոնության համար պայքար մղող թիմի համար այս հանդիպումը շատ կարևոր է: «Սիթին» հիմա ընդամենը երկու միավորով է հետ մնում «կապույտներից» և տրամաբանական չի լինի, որ նորից միավորներով հեռանա առաջին հորիզոնականըում գտնվող թիմից: Սակայն Ալեքսիս Սանչեսն ու նրա ընկերները, որոնք հիմա հիանալի տրամադրուոյթուն ունեն, կարող են խանգարել այս մրցավազքում: Հիշեցնենք, որ Լոնդոնում այս երկու թիմերի հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով և այս Արսեն Վենգերի թիմի հետ խաղում «քաղաքաբնակները» կարող են միավորներ կորցնել:
«Մանչեսթր Սիթիի»  նորեկ Վիլֆրիդ Բոնին և Յայա Տուրեն մեկնել են իրենց հավաքականներ՝ մասնակցելու Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությանը: Հատկապես Յայա Տուրեի բացակայությունը զգալի կորուստ է թիմի համար: Իհարկե, թիմում կան նաև լավ նորություններ. Հարձակվող Սերխիո Ագուերոն ամբողջովին վերականգնվել է վնասվածքից հետո և պատրաստ է կրկին գոլեր խփելու: «Քաղաքացիներն» բավական շատ գոլեր են կարողացել խփել՝ 21 խաղում 45 գնդակ: Սա «Չելսիից» հետո երկրորդ ցուցնիշն է: «Զինագործների»  ոչ այնքան անթերի պաշտպանությանը դժվար կլինի կանգնեցնել հզոր արգենտինացու՝ Ագուերոյի գրոհները: Սակայն, պետք է նաև նշել, որ «Մանչեսթր Սիթիի» պաշտպանությունը նույնպես այնքան հաջող չի խաղում հատկապես «Արսենալի» հետ մրցակցությունում:

«Արսենալ». Լոնդոնյան ակումբը շարունակում է պայքարը 4-րդ տեղի համար: 0գտվելով «Աահութհեմփթոնի» հետ խաղում «Յունայթեդի» ձախողումից և տանը հաղթելով «Սթոք Սիթիին» թիմը մոտեցել է իր նպատակին: Հիմա Արսեն Վենգերի  թիմը ընդամենը մեկ միավորով է հետ մնում Չեմպիոնների լիգայի տարածքից: Թեո Ուոլկոթը, Աարոն Ռեմզին և Մեսութ Оզիլը շարք են վերադարձել: Այս հանգամանքը, իհարկե, դրական ազդեցություն կունենա թիմի խաղի վրա: Միաժամանակ, թիմը կորուստներ էլ է ունեցել. Մատյո Դեբյուշին և Միքել Արտետան վնասվածքի պատճառով բավական երկար ժամանակ չեն կարողանա оգնել թիմին: Պաշտանության աջ եզրում կխաղա 19-ամյա Քալում Չեմբերսը կամ էլ նրա տարեկից Հեկտոր Բելերինը: Վերջին ժամանակներս «Արսենալի» հանդիպումներն անմիջական մրցակիցների հետ այնքան էլ չեն հաջողվում: Սակայն, թիմի երկրպագուները վստահ են, որ Սանչեսը այնքան տաղանդ և ուժ ունի, որ կկարողանա գոլեր խփել:

Նախորդ հոդվածը‘Օբամա. Իրանի դեմ նոր պատժամիջոցները կարող են պատերազմի պատճառ դառնալ’
Հաջորդ հոդվածը‘Ցանցահենները ԱՄՆ-ում կոտրել են մի քանի կայքեր և հայտարարել Երրորդ աշխարհամարտի սկիզբը’