‘
Ներկայացնում ենք Անգլիայի պրեմիեր լիգայում առանցքային համարվող «Արսենալ»-«Մանչեսթր Սիթի» և «Մանչեսթր Յունայթեդ»- ՔՊՌ հանդիպումները: Դրանք, ինչպես միշտ, կցուցադրվեն Հ2 հեռուստաալիքով:
«Արսենալ»-«Մանչեսթր Սիթի»
Սեպտեմբերի 13, շաբաթ, «Էմիրեյթս» , ժամը՝ 15:45,
Մրցավար՝ Մարկ Կլատենբուրգ
Կարելի է չկասկածել, որ «Մանչեսթր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ուելբեկը խաղադաշտ դուրս կգա իր նոր թիմի կազմում: Նրա առաջ հսկայական խնդիր է կանգնած. «Արսենալն» ընդունում է Անգլիայի չեմպիոնին և նա պետք է օգնի իր թիմին հաղթելու, մտածելով, որ իրենց սպասում է նաև գերմանական գրանդ ակումբի հետ հանդիպումը և նահանջել չի կարելի: «Քաղաքացիներն» էլ արդեն կորցրել են միավորներ՝ տանը պարտվելով «Սթոք Սիթիին», և անգամ ոչ ոքի արդյունքը նրանց կարող է բավականաչափ հեռացնել «Չելսի»-ից: Դժվար է ասել, թե ինչ նկրտումներ ունեն այս տարի «Արսենալի» ֆուտբոլիստները, սակայն երկրպագուները «կանոնիրներից» պասում են երկար սպասված հաղթանակ այս հզոր հակառակորդի հետ խաղում:
«Արսենալին» հիշեցնում են նվաստացուցիչ պարտությունները, որ անցած մրցաշրջանում թիմը կրել է «Մանչեսթր Սիթիից», «Չելսիից» և «Լիվերպուլից»: Միևնույն ժամանակ, պետք նշել, որ այս բոլոր պարտությունները եղել են արտագնա հանդիպումներում: Տանը «զինագործները» այս հակառակորդներից ոչ մեկին չեն պարտվել:Իհարկե, Աարոն Ռեմսիի հնարավոր բացակայությունը գուցե դժվարեցնի խնդիրը, սակայն «Մանչեսթր Սիթին» նույ նպես հանդիպման է գալիս կորուստներով, նվազագույն կարել է նշել, որ վնասվածքի պատճառով բացակայելու է մրցաշարը հիանալի մեկնարկած Ստեֆան Յովետիչը:
Կարծիքներ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգեր. Այսօր մենք հիանալի հնարավորություն ունենք ապացուցելու, որ մենք՝ որպես թիմ ավելի ենք հասունացել և պատրաստ ենք պայքարի: Տանը, այս նույն ժամին մենք անցած մրցաշրջանում հիանալի հանդիպում ենք անցկացրել: Սակայն, ամեն ինչ կախված է ոչ թե ժամանակից, այլ խաղի որակից:
Դանի Ուելբեկը երիտասարդ է, և ես զգում եմ որ նա այստեղ իր կարիերան նոր աստիճանի կարող է հասցնել: Ես չեմ կարող ասել, թե նա մեկնարկային կազմում կլինի, թե ոչ, սակայն այդ հնարավորությունը դիտարկվում է:
«Մանչեսթր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինի. Ֆրենկ Լեմպարդը պատրաստ է խաղալու: Նա մեկ ամսվա ընթացքում աշխատել է, մարզվել և հիմա ոչ մի խնդիր չունի: Մանգալան նույնպես գտնվում է հանդիպմանը պատրաստ ֆուտբոլիստների շարքում:
Մենք պետք է երեք հանդիպում անցկացնենք այս մեկ շաբաթվա ընթացքում, այդ պատճառով պետք է տեսնենք, թե որ խաղերում օգտագործենք նրանց ուժերը: Ուստի չեմ կարող ասել, թե կոնկրետ ո՞ր խաղում նրանց կտեսնեք:
«Մանչեսթր Յունայթեդ»- ՔՊՌ
Սեպտեմբերի 14, «Оլդ Տրաֆորդ», ժամը՝ 19:00,
Մրցավար՝ Ֆիլ Դաուդ
Կիրակի օրը տեղի կունենա միայն այս հակամարտությունը, որի հանդեպ հետաքրքրությունը պայմանավորված է մի քանի հանգամանքով: Առաջին հերթին «Մանչեսթր Յունյթեդը» կփորձի տանել մրցաշարի իր առաջին հաղթանակը՝ դաշտ դուրս բերելով միանգամից մի քանի նորեկների, որևոնց շարքում Ռադամել Ֆալկաոի անունը հատուկ նշանակություն ունի: Հետաքրքրի է նաև Լուի Վան Գալի կողմից ֆուտբոլիստների ընտրությունը և ֆուտբոլիստների՝առաջին դիրքում տեղաբաշխումը՝ Խուան Մատայի բացակայությամբ: Նաև պետք է հիշեցնել, որ ՔՊՌ-ի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը Պրիմիեր լիգայի պատմության մեջ երբեք չի հաղթել մանկունիացիներին, իսկ նրա թիմը պարտվել է արտագնա խաղում 0:4 հաշվով: Ճիշտ է ՔՊՌ-ի ֆուտբոլիստներն ի տարբերություն «Մանչեսթր Յունյթեդը» -ի, հրաժարվել են 3 պաշտպանով տակտիկական կառուցվածքից, սակայն չեն էլ գտնվում այն վիճակում, երբ վստահորեն կարող են հույսը դնել պաշտպանության վրա, մանավանդ, երբ խաղում ես այսպիսի գրանդ ակումբի հետ նրա տանը: Եթե մանկունիացիները վաղը չհաղթեն, ապա դժվար է ասել, թե ինչպես կդասավորվի վան Գալի թիմի ճակատագիրը:
‘