‘
Անգլիայի պրեմիեր լիգայի հերթական 34-րդ մրցափուլի հանդիպումներից ներկայացնում ենք «Մանչեսթր Սիթի»-«Ասթոն Վիլա», «Էվերթոն»-«Մանչեսթր Յունայթեդ» և «Արսենալ»-«Չելսի» դիմակայությունները:
«Մանչեսթր Սիթի»-«Ասթոն Վիլա»
Ապրիլի 25, «Էթիհադ»,ժամը`20:30,
Մրցավար` Մայք Դին
Քրիստիան Բենետեկեն արդեն 4 հանդիպում անընդմեջ դառնում է գոլի հեղինակ:«Ասթոն Վիլան» դուրս եկավ Անգլիայի գավաթի եզրափակիչ և կրկին սկսեց հիշեցնել այն թիմին, որին բոլորը ճանաչել են որպես հալառակորդի դարպասը գրոհող և հարձակվող մի թիմ: Այս ամբողջ դրական փոփոխությամբ հանդերձ, Տիմ Շերվուդը չպետք է մոռանա,որ իրենց դեռևս միավորներ են անհրաժեշտ ֆուտբոլային էլիտայում իրենց տեղը պահպանելու համար:

Այս թիմի համար շատ դժվար կլինի «Մանչեսթր Սիթիի» դաշտում հաղթանակ նվաճելը: «Քաղաքաբնակները» կարծես, թե վերականգնում են հավատը սեփական ուժերի հանդեպ: Նշենք նաև,որ այս թիմը «Ասթոն Վիլայի» հետ ունեցած 7 հանդիպումից 6-ում հաղթել է:
«Էվերթոն»-«Մանչեսթր Յունայթեդ»
Ապրիլի 26, կիրակի, ժամը`16:30, «Հուդիսոն Պարկ»
Մրցավար` Անդրե Մարիներ

Այս շաբաթ, որի ընթացքում Դևիդ Մոյեսի անունը կապվեց «Վեսթ Հեմի» հետ, կավարտվի նրա մարզած երկու նախկին թիմերի հանդիպումով: Շոտլանդացու` «Մանչեսթր Յունայթեդից»հեռանալուց մեկ տարի հետո, այս թիմը հիանալի խաղային մարզավիճակում է,և նույնիսկ Լուի Վան Գալը չվախեցավ ասել,որ անգամ այն դեպքում, երբ թիմը պարտվեց «Չելսիին», մրցաշրջանում իր լավագույն խաղը ցուցադրեց:
«Էվերթոնը» նույնպես կարգավորել է իր գործերը. Ռոբերտո Մարտինեսի թիմը վերջին 5հանդիպումներից 4-ում հաղթել է և հնրավորություն է ստացել առաջնությունն ավարտել առաջին տասնյակում: «Մանչեսթր Յունայթեդը» այս խաղում իրեն չի կարող թույլ տա պարտվել: Վատագույն արդյունքի դեպքում,այս մրցափուլից հետո մանկունյացիներին կմոտենա մյուս լիվերպուլյան ակումբը:
«Արսենալ»-«Չելսի»
Ապրիլի 26, կիրակի, ժամը`19:30, «Էմիրեյթս»

Այս մրցափուլի գլխավոր հակամարտությանը «Արսենալը» մոտենում է որպես Անգլիայի գավաթի եզրափակչի մասնակից: «Զինագործները» հաջողությամբ փորձում են պահպանել գործող գավաթակրի կարգավիճակը: Անգլիայի պրեմիեր լիգայի վերջին բոլոր 8 հանդիպումներում լոնդոնցիները հաղթանակ են տոնել և հիմա ավելի քան վստահ են իրենց ուժերին:
Ներկայում թիմը «Չելսիից» հետ է մնում 8 միավորով,որը բավականաչափ շատ է նրան հասնելու համար: Սակայն ամեն ինչ կարող է փոխվել այն դեպքում, եթե «Էմիրայթսում» թիմը հաջողության հասնի: Ազգային առաջնության մնացած հանդիպումներում «Արսենալը» ֆավորիտներից պետք է հանդիպի միայն «Մանչեսթ Յունայթեդի» հետ և դեռ կարող է իրադրությունն իր оգտին փոխել:

«Չելսին» նույնպես մնացած մրցափուլերում գերծանրաբեռնված օրացույց չի սպասվում,այնպես, որ տակտիկապես կարևոր և օգտակար արդյունք նրանց համար կարող է լինել նույնիսկ`ոչ ոքին: Այդպիսի ելքը լրիվ բավարարում էր Ժոզե Մոուրինյոյի սաներին նաև մեկ շաբաթ առաջ «Սթեմֆորդ Բրիջ»-ում, որտեղ Էդեն Ազարը առաջին խաղակեսի վերջնամասում գոլ խփեց, և 1:0 հաշիվը պահպանվեց մինչև վերջ:

Լոնդոնցիները արդեն վաղուց` հունվարի 27-ից սկսած չեն պարտվել: Առաջնությունում թիմը պարտվել է նոր տարվա առաջին оրը: Չպետք է մոռանալ նաև այն իրողությունը,որ դա եղել է մայրքաղաքային դերբիում, «Տոտենհեմի» հետ արտագնա խաղում (5:3): Անկասկած, Դիեգո Կոստայի և Լոիկ Ռեմիի բացակայությունը պետք է անհագստացնի պարտուգալացի մարզչին:
Արդեն երեք տարուց ավելի է, որ «Արսենալը» ոչ մի մրցաշրարի չի կարողանում հաղթել «Չելսիին»: Այս թիմերի միջև վերջին երկու հանդիպումներն ընդհանուր հաշվով ավարտվել են 8:0 հաշվով: Այս թիմին չի հաջողվում «անզվականների» դարպասապահներին տխրեցնել արդեն 400 խաղային րոպե: Պատահական չէ,որ «զինագործները» ավելի քան տրամադրված կլինեն գրոհելու և ոչ մի դեպքում չեն հաշտվի նույնիսկ ոչ ոքի արդյունքի հետ:
‘