‘
Անգլիայի պրեմիեր լիգա.խաղեր, որոնք պետք է անպայման դիտել
Անգլիական պրեմիեր լիգայի հերթական խաղափուլի հանդիպումներից ներկայացնում ենք ամենաշատ հետաքրքրություն ներկայացնողները: Եվ այսպես լարված ու անզիջում պայքարում կանցնի «Արսենալ»-«Լիվերպուլ» և «Քրիստալ Պալաս» – «Մանչեսթր Սիթի» հանդիպումները:
«Արսենալ»-«Լիվերպուլ»
Ապրիլի 4, ժամը՝ 15:45, Լոնդոն, «Էմիրեյթս» մարզադաշտ
Չափազանցություն չի լինի, եթե ասենք,որ «Արսենալն» ու «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի 2015 թվականի լավագույն թիմերն են: Ավելորդ չի լինի նաև հիշեցնել, որ լոնդոնցիները և մերսիսայդցիները մասնակցում են Չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունքը նվաճելու մրցավազքին: Եվ շաբաթօրյա այս հանդիպումից հետո այս երկու սիրված ակումբների ուղիները վերջնապանապես կբաժանվեն, որը շատ ցավալի կլինի, եթե նկատի ունենանք երկու ակումբների հիանալի խաղը մրցաշրջանի այս փուլում:
Հինգշաբթի օրը Оլիվյե ժիրուն և Արսեն Վենգերը արժանացան ԱՊԼ-ի մարտ ամսվա լավագույն խաղացողի և մարզչի կոչմանը: Այսօր արդեն «Արսենալը» կարող է հայտնվել մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում: Սա արդեն պայքար է մրցանակային տեղի համար: Համենայնդեպս, հաղթանակի դեպքում «Արսենալը» երկու միավորով առաջ կանցնի «Լիվերպուլից» ամենայն հավանականությամբ, կապահովի «զինագործների» մուտքը եվրոպական գլխավոր մրցաշար: «Արսենալը» այս հանդիպմանը մոտենում է որպես ֆավորիտ.թիմը վաստակել է այդ իրավունքը: Վենգերի հարձակողական ոճի ֆուտբոլիստները հիանալի մարզավիճակում են: Խաղին չեն կարող մասնակցել միայն Ալեքս Оքսլեյդ-Չեմբերենն է ու հնարավոր է նաև Դանի Ուելբեկը:

Գարնանային մրցաշրջանում պարտվելով երկրորդ առանցքային խաղում («Մանչեսթր Յունայթեդին» հետո)՝ «Լիվերպուլը» դժվարին կացության առաջ է հայտնվել:Եվ այս հանդիպումը ավելի շատ մարտահրավեր է «Մանչեսթր Յունայթեդին» պարտված մերսիսայդցիների համար:
Վերջին օրերին, երբ «զինագործները» անհատական մրցանակներ նվաճեցին,մերսիսայդցիները ավելի շատ սկսեցին վստահեցնել լրատվամիջոցներին, որ թիմը կայուն վիճակում է: Այս հանդիպման առանցքային խաղացողը կդառնա Ռախիմ Սթերլինգը,ով անցած շաբաթ հասցրել է մերժել ակումբի նոր պայմանագրի առաջարկը:Ռախիմը, ով այնքան էլ հաջող հանդես չեկավ «Յունայթեդի» հետ խաղում, բոլորին վստահեցնում է, որ ինքը գումարի համար չի հեռանում,այլ ապացուցելու իր հավակնությունները ֆուտբոլային դաշտում: Հիմա թիմի գլխավոր հարվածային ուժը կդառնան Դանիել Սթարիջն ու Ֆիլիպե Կոուտինյոն: Այս հանդիպմանը «Լիվերպուլը» մոտենում է ոչ միայն առանց Սթիվեն Ջերարդի,այլև առանց Մարտին Շկրտելի: Երկուսն էլ որակազրկված են:
Ամեն ինչ կամ ոչինչ; Տանտերերը կձգտեն առաջինին, իսկ հյուրերը կփորձեն խուսափել երկրորդից;.
«Քրիստալ Պալաս» – «Մանչեսթր Սիթի»
Ապրիլի 6,ժամը՝ 23:00, «Սելխերստ պարկ»
Մրցավար՝Մայքլ Oլիվեր
Մի կողմից Մանուել Պելեգրինին չի կարող բողոքել, որ իր ֆուտբոլիստները հավաքականներում խաղալուց հետո լրացուցիչ հանգստի оրեր չունեն:Մյուս կողմից էլ գործող չեմպիոնները այս հանդիպումից հետո կարող են հայտնվել շատ անհարմար իրավիճակում;

Իրադարձությունների ամենավատ դասավորման դեպքում,թիմը ոչ միայն «Չելսիից» հետ կմնա 9 միավորով, այլև կզբաղեցնի 4-րդ հորիզոնականը՝«Արսենալից» ու «Մանչեսթր Յունայթեդից» հետո: Վիճակագրություննը,իհարկե , «Սիթիի» оգտին է. «Պալասը» չի հաղթել այս թիմին 2001 թվականից ի վեր,այնուհանդերձ, գործող չեմպիոնների գլխին մեծ վտանգ է կախված:
‘