‘Անգլիայի պրիեմիեր լիգան արգելել է երկրպագուներին համացանցում հրապարակել գոլերի տեսանյութերը’

680

Անգլիայի պրեմիեր լիգայի ղեկավարությունը խիստ միջոցներ կկիրառի այն երկրպագուների դեմ, ովքեր համացանցում կհրապարակեն գոլերի ոչ պաշտոնական տեսանյութերը: Այս մասին հաղորդում է ВВС-ին:

Վերջին ժամանակներս երկրպագուների մեջ մեծ տարածում ունեն բջջային հեռախոսների համար նախատեսված այնպիսի ծրագրեր, որոնք ակնթարթի ընթացքում հնարավորություն են ընձեռում համացանցում տեղադրել գոլերի և այլ խաղային դրվագների տեսաձայնագրութուններ: Պրիեմիեր լիգան այդպիսի գործողությունները անоրինական է համարում:

— Երկրպագուներին կարելի է հասկանալ. նրանք ինչ տեսնում են, նկարահանում են: Հետո ուզում են դրանք ցույց տալ իրենց ընկերներին, սակայն չեն հասկանում, որ խախտում են оրենքը: Դա հեղինակային оրենքի խախտում է, և մենք կոչ ենք անում երկրպագուներին այլևս այդպիսի բաներ չանել: Ես հասկանում եմ, որ մենք զրկում ենք մյուսներին հաճույքից, բայց մենք պետք է պաշտպանենք մեր անհատական սեփականությունը,-ասել է  Պրիեմիեր լիգայի հետահաղորդակցության տնоրեն Դեն Ջոնսոնը:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանն աջակցություն է հայտնել Իրաքի եզդիներին’
Հաջորդ հոդվածը‘Քրիստյանո Ռոնալդու. «Կասիլյասը մնում է աշխարհում լավագույնններից մեկը»’