‘Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան զբաղվում է Մոուրինյոյի վարքի քննությամբ’

552

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումից առաջ և հետո (1։1) հրաժարվել է հանդիպել լրագրողներին.

Պորտուգալացին արդեն երկու մամլո ասուլիս է բաց թողել այն բանից հետո, ինչ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան տուգանել էր նրան 25 հազար ֆունտով մրցավարների հասեցին արված կոշտ քննադատության համար։

«Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից առաջ և հետո պորտուգալացի մասնագետ չի հանդիպել լրագրողներին՝ չնայած Պրեմիեր լիգայի կանոնադրությունը պարտավորեցնում է մարզիչներին մասնակցել մամլո ասուլիսներին եւ հարցազրույց տալ պաշտոնական հեռարձակողին։  

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան արդեն զբաղվում է Մոուրինյոյի վարքի քննությամբ եւ պատրաստվում է նրա դեմ պատժամիջոցներ կիրառել։ 

Նախորդ հոդվածը‘Արթուր Աբրահամը շարունակում է նախապատրաստվել Պոլ Սմիթի հետ մենամարտին (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘ «Ատլետիկոյի» կիսապաշտպան Արդա Թուրանը մոտ ժամանակներս հնարավոր է լքի ակումբը’