‘
Անգլիայի 25 շրջաններում 60 բազմահարկ շենքերի երեսապատումը դյուրավառության հրշեջ տեսչական ստուգում չի անցել, հայտարարել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը:
Տեսչական ստուգում է անցկացվել ամբողջ երկրում այդպիսի 600 շենքերում՝ այն բանից հետո, երբ Լոնդոնում այրվեց բազմահարկ Գրենֆել-թաուերը, ինչի արդյունքում զոհվեց ավելի քան 79 մարդ: Տեղական ինքնակառավարման գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ հետազոտված բոլոր շենքերում պարզվել է, որ երեսապատման պանելները հրկիզվող են:
Լոնդոնի ոստիկանությունը պաշտոնապես հաստատել է, որ Գրենֆել-թաուերում հրդեհի պատճառը եղել է բնակարաններից մեկում եղած սառնարանի բռնկումը:
Փոխանցում է BBC-ն:
‘