Անգլիայի ֆուտբոլային միությունը (FA) թույլտվություն է ստացել Ֆուտբոլային միությունների միջազգային խորհրդից (FAB) մինչև 12 տարեկան ֆուտբոլիստներին միտումնավոր գլխով խաղալ արգելելու վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է BBC-ն՝ ներկայումս այս նորամուծությունը փորձարկման փուլում է։
Այս մրցաշրջանից կսկսեն փորձարկումները, եթե այն հավանության արժանանա, ապա 2023/24 մրցաշրջանից սկսած վերը նշված տարիքային խմբի ֆուտբոլիստներին կարգելվի միտումնավոր գլխով խաղը հանդիպումների ժամանակ։
Այս սահմանափակումն առաջ է եկել հետաքննությունների արյդունքներով, համաձայն որոնց՝ նախկին ֆուտբոլիստներն ավելի հաճախ են մահանում գլխուղեղի հետ կապված խնդիրների պատճառով, քան սովորական մարդիկ։