‘Անգլիայում սովորում են արտասանել Մխիթարյանի ազգանունը’

2033

Յոահիմ Լյովը կարողացավ շահել աշխարհի առաջնությունը Գերմանիայի հավաքականի հետ։ Կարծում եք նա հիմա ամեն ինչ կարո՞ղ է։ Ամենևին։ Վերջին տարիներին գերմանական թիմի գլխավոր մարզիչն այդպես էլ չկարողացավ արտասանել Հենրիխ Մխիթարյանի անուն-ազգանունը։ Մի անգամ Լյովին հարցրին, թե ինչ է մտածում հայ կիսապաշտպանի մասին։ Գերմանացին նշեց դաշտը գերազանց վերահսկելու կիսապաշտպանի հատկությունը, բայց կմկմաց, երբ փորձեց արտաբերել նրա ազգանունը. «Միկի…, ավելին չեմ հիշում»։

Հիմա Անգլիայում են սովորում լեզուները «կոտրել»։ Հայերենի իմացության բարեհամբույր մի մարդ հատուկ բրիտանացիների համար անիմաստ արտահայտությունների ցանկ է կազմել, որոնք նման են Մխիթարյանի ազգանունին։ Օրինակ՝ “brick – an Aryan” («աղյուս-արիացի») կամ էլ՝ “Sick aquarium” («հիվանդ ակվարիում»)։

Մինչ մեկնաբաններն ու երկրպագուները անգիր կանեն կիսապաշտպանի ազգանունը, Մոուրինյոն կմտածի Մխիթարյանի դիրքի մասին։ Անցած մրցաշրջանում դորտմունդյան «Բորուսիայում» հայը գերազանցապես հանդես եկավ աջից և գերմանական կարիերայում լավագույն մրցաշրջանն անցկացրեց. 11 գոլ և 15 արդյունավետ փոխանցում։

Սակայն Մխիթարյանը իրեն ամենևին վատ չդրսևորեց նաև «տասանոցի» դերում։ Նա այդ համարի ներքո էր հանդես գալիս «Բորուսիայում»։ Մոուրինյոյի սիրած 4-2-3-1 սխեմայում հայ կիսապաշտպանի համար տեղ կա և աջ եզրում, և կենտրոնում։ Եվ միանգամայն հնարավոր է, որ Մոուրինյոն կիսապաշտպանին երկու դիրքում էլ կխաղացնի։

Այն, որ տրանսֆերը կիրականացվի, արդեն կասկած չկա։ Ամենագետ Sky-ը դեռ մեկ շաբաթ առաջ հայտարարեց, որ ակումբները համաձայնեցրել են գործարքի պայմանները, նաև «Բորուսիայի» գործադիր տնօրեն  Հանս-Յոահիմ Վատցկեն ասել է, որ ՄՅՈՒ-ն բավականին ավելացրել է գինը, և ակնարկել Մխիթարյանի շուտափույթ Անգլիա տեղափոխվելու մասին

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ը սկսել է վաճառել Մխիթարյանի անունով մարզաշապիկները’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլան ուզում է հաշտվել Մոուրինյոյի հետ’