‘Անգլիացիները արդեն սովորում են ճիշտ արտասանել Մխիթարյան ազգանունը. Տեսանյութ’

1247

Անգլիական Mirror պարբերական տեղեկացնում է, որ «Լիվերպուլը» շատ մոտ է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիր կնքելուն:

«23 միլիոն ֆունտ արժեցող Հայաստանի հավաքականի խաղացողը այս շաբաթ բուժզննում կանցնի «Էնֆլիլդում», հայտնում է Mirror-ը:

Իսկ մինչ Մխիթարյանը կհայտնվի Անգլիայում, բրիտանական պարբերականը պատրաստել է տեսանյութ, կարելի է ասել. «ուսումնական ձեռնարկ», թե ինչպես ճիշտ պետք է արտասանել Մխիթարյանը ազգանունը, որը նրանք բարդ են համարում: Տեսանյութը՝ այստեղ:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյանը Այվազյանին հիշեցրեց ԱՄՆ դատարանի վճիռը’
Հաջորդ հոդվածը‘Համաշխարհային առաջնորդներն ու աստղերը շնորհավորել են Իսրայելի նախագահին’