‘
Անգլիացի երգիչ և կոմպոզիտոր Ջեյմս Բլանթը ավարտել է երաժշտական կարիերան, գրում է The Daily Mail պարբերականը: 38-ամյա երաժիշտը ցանկանում է իր ողջ ժամանակը տրամադրել անձնական կյանքին և ինչպես հարկն է՝ հանգստանալ:
Նախկին զինվորական Ջեյմս Բլանթն իր երաժշտական կարիերայի ընթացքում 3 սկավառակ է ձայնագրել, որոնք թողարկվել են 18 միլիոն ընդհանուր քանակով:
Երաժշտի ամենահայտնի հիթը 2004-ին Back to Bedlam ալբոմում ընդգրկված You\’re Beautiful-ն է, որը, ինչպես և ալբոմը, միանգամից զբաղեցրել է բազմաթիվ երկրների հիթ շքերթների առաջատար հորիզոնականները:
2012-ի փետրվարին ավարտված համաշխարհային հյուրախաղերից հետո Բլանթն այլևս համերգային ծրագրեր չի ունեցել:
‘