‘Անգլիացի ֆուտբոլիստներին և մարզիչներին արգելել են խաղադրույքներ կատարել’

634

 Նոր մրցաշրջանի սկզբին Անգլիայի ֆուտբոլային ընկերակցությունը հայտարարել է  սպորտում խաղադրույքներ կատարելու նոր կանոնների մասին: Ելնելով դրանցից՝ բոլոր խաղացողներին, մարզիչներին և այլ պաշտոնատար անձանց արգելվել է խաղադրույքներ կատարել ֆուտբոլում: 

Արգելքը վերաբերում է ոչ միայն անգլիական լիգային ու գավաթին, այլև բոլոր ֆուտբոլային միջոցառումներին երկրից դուրս: Արգելվել է խաղադրույքներ կատարել տրանսֆերների, հաղթանակների, մարզիչների հեռացումների և այլ ֆուտբոլային իրադարձությունների վրա:  Արգելվել է նաև խաղացողներին հուշումներ տալ և ինչ-որ ձևով այս հարցում կողմնորոշել երրորդ անձանց՝ ֆուտբոլում խաղադրույքներ կատարելու համար:

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի ներկայացուցիչների խոսքով՝ այս նախաձեռնությունը ֆուտբոլը երկրում կդարձնի ավելի մաքուր և թափանցիկ: Ֆուտբոլային իշխանությունները խնդրել են ակումբներին իրենց աշխատակիցների մեջ տարածել այս կանոնները մոտակա ժամանակներում:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում շարունակվում են արձանագրվել սնկերի օգտագործման հետևանքով առաջացած թունավորման դեպքեր’
Հաջորդ հոդվածը‘Տավուշի մարզում Իտալիայի քաղաքացի է կորել’