‘Անգլիա. Դատավորը ննջել է մանկահասակ երեխայի բռնաբարության գործով դատավարության ժամանակ’

666

Անգլիական Մանչեստերում դատավորի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել այն բանից հետո, երբ նա, ենթադրաբար, ննջել է անչափահասի բռնաբարության գործով դատական նիստի ժամանակ:

Փաստաբանները բողոք են ներկայացրել դատավորի՝ Ֆիլիպ Քաթանի դեմ դատական առաջին նիստում: Նրանց ասելով՝ դատավորը քնել է զոհի խաչաձև հարցաքննության ժամանակ: Դատական նիստն ընդհատվել է:

Դատավորը հրաժարվել է մեկնաբանություններ տալ իր դեմ ուղղված մեղադրանքների վերաբերյալ՝ մինչև ծառայողական քննության ավարտը:

Քաթանը, այսպես կոչված՝« ռեկորդյոր» է՝ փաստաբան, որը տարեկան 15-30 օր կատարում է դատավորի պարտականություններ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԵՄ «սև ցուցակում» են հայտնվել ԱԴԾ և ԱՀԾ ղեկավարները’
Հաջորդ հոդվածը‘Իրավապաշտպան. «Մասնագիտական հանձնաժողով» տերմինն օգտագործելը մասնագետներին ուղղված վիրավորանք է ‘