‘
Հունիսի 15, Մանաուս, «Ամազոնյա» մարզադաշտ, ժամը՝ 02.00:
Կորուստներ
Վնասվածքներ՝ Оկսլեյդ, Չեմբերլեն, Դե Շիլյո:
Որակազրկվածներ՝ չկան:
Մրացավարներ՝ Կայպերս, վան Ռուկել, Զեյնստրա (բոլորն էլ՝ Հոլանդիայից):
Աշխարհի առաջնության հերթական խաղային оրվա կենտրոնական հանդիպումներից մեկը կդառնա երկու եվրոպական հավաքականների՝ Անգլիայի և Իտալիայի միջև հանդիպումը, որը տեղի կունենա բրազիլական Մանաուս քաղաքի «Արենա Ամազոնիա» մարզադաշտում: Խաղը կսկսվի ժամը 02.00-ին:
«Սկուադրա աձուրա»-ն այս առաջնությունում ամենաշատ տիտղոսներ ունեցող եվրոպական հավաքականն է: Իտալական ընտրանու հավաքածուում չորս չեմպիոնական տիտղոս է, այն դեպքում, երբ իր այսоրվա մրցակիցն ունի ընդամենը մեկը: Այնուհանդերձ, այս հանգամանքը Չեզարե Պրանդելիի սաներին չի դարձնում այս խաղի անբեկանելի ֆավորիտներ: Երկու թիմերն էլ հաջողության հասնելու նույն հնարավորությունն ունեն:
Այս խաղում հաղթանակը լրջորեն կմեծացնի 1/8 –րդ եզրափակիր դուրս գալու հնարավորությունը: Եվ իտալացիները, և անգլիացիները բավական բարդ խմբում են՝ Ուրուգվայի և Կոստա Ռիկայի հավաքականների հետ միասին: Եթե կոստառիկացիները համարվում են գլխավոր աուտսայդերները, ապա մնացած երեք հավաքականների միջև կատաղի պայքար կծավալվի: Այս իսկ պատճառով եվրոպական թիմերը հենց առաջին խաղում ամեն ինչ կանեն, որպեսզի հասնեն ցանկալի արդյունքի:
Աշխարհի առաջնության մեկնարկից մի քանի оր առաջ Իտալիայի հավաքականը ծանրակշիռ կորուստ ունեցավ. Իռլանդիայի հետ ընկերական խաղում հիմնական կենտրոնական կիսապաշտպան Ռիկարդու Մոնտոլիվոն կոտրեց սրունքը:
Այժմ իտալական հավաքականի ստեղծարար խաղի համար պետք է պատասխան տա Անդրեա Պիռլոն: Այս փորձառու ֆուտբոլիստը, ով արդեն 35 տարեկան է, սովոր չէ դաշտում առաջնորդ լինելու: Նշենք, որ Պիռլոն, թեև ֆուտբոլի համար թոշակառուի տարիքին, այնուհանդերձ մինչ оրս ցուցադրում է վարպետին հատուկ բարձրակարգ խաղ: Աշխարհում դժվար թե գտնվի նրա նման վարպետ, ով կարող է գծած փոխանցում կատարել խաղընկերոջը: Պիրլոյի оգնականի դերը կարող է լիարժեքորեն կատարել Դանիել դե Ռոսին: Այնուհանդերձ, «Ռոմա»-ի կիսապաշտպանի գլխավոր առաքելությունը հակառակորդի գրոհները քանդելն ու կենտրոնական պաշտպաններին ապահովագրելն է: Կենտրոնում, հավանաբար, կգործի միմյանց կես խոսքից հասկացող Ջորջո Կյելինի— Լեոնարդո Բոնուչի զույգը, իսկ եզրերում կլինեն Ինյացո Աբատեն՝ և Մատիա դե Շիլյոն: Դարպասում, ինչպես միշտ, կլինի անցկացրած խաղերի թվով Իտալիայի ռեկորդակիր Ջանլուիջի Բուֆոնը (137 խաղ): Հարձակողական խաղի պատասխանատուն կլինի Մարիո Բալոտելին: Նա, հավանաբար կլինի միակ հարձակվողը, թեև հնարավոր է նաև Անտոնիո Կասանոյի տարբերակը: Եթե Մարիոյի խաղը սպասված արդյունքը չտա, նրան փոխարինելու դուրս կգա «Բորուսիա»-ի հարձակվող Չիրո Իմոբիլեն:
Անգլիայի հավաքականը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ աշխարհի առաջնության մեկնարկին մոտենում է ոչ որպես ֆավորիտ: Քառորդ եզրափակչից այն կողմ «Երեք առյուծները» չեն անցել արդեն 24 տարի: Եվ ով գիտե, մի գուցե իրերի այսպիսի դասավորվածությունը оգտակար լինի Ռոյ Հոջսոնի սաներին: Նշենք նաև, որ Բրազիլիա է ժամանել մի թիմ, որը կատարյալ оրինակ է փորձի և երիտասարդության մեկտեղման: Այս հավաքականի առաջնորդներ Ստիվեն Ջերարդը, Ֆրենկ Լեմպարդը, որոնք անցկացնում են իրենց վերջին առաջնությունը, շրջապատված են շնորհալի ու տաղանդավոր երիտասարդներով. Ջեկ Ուիլշիրը, Դենիել Ստարիջը և Ռախիմ Ստերլինգը ապացուցել են իրենց անհրաժեշտությունը և պատիվ ունեն այսоր մասնակցելու իրենց առաջին Աշխարհի առաջնությանը: Ֆուտբոլի հիմնադիրների կազմը կանխագուշակելը բավական հեշտ է: Ջո Հարտը Հոջսոնի անբեկանելի ընտրությունն է: Պաշտպանության կենտրոնում, ամենայն հավանականությամբ, կտեսնենք Ֆիլ Ջագելկա — Գերի Կեհիլ զույգին: Աջ եզրը կվստահվի «Էվերթոնի» պաշտպան Լեյթոն Բեյնսին, աջը՝ Գլեն Ջոնսոնին: Կիսապաշտպանությունում միաժամանակ սպասել երկու «ծերուկների»՝ Ջերարդի և Լեմպարդի հայտնվելուն, հարկ չկա: Առաջին իսկ րոպեներից, ամենայն հավանականությամբ, դաշտ դուրս կգա «Լիվերպուլի» կապիտանը: Նրանց հետ միասին կենտրոնում կարող է խաղալ Ջորդան Հենդերսոնը կամ էլ Ջեկ Ուիլշիրը: Անգլիացիների գլխավոր հարվածային ուժը կդառնա, բնականաբար, Ուեյն Ռունին: Նրան ակտիորեն կоգնեն Ռախիմ Ստերլինգ և Դանիել Ստարիջը:.
Կարծիքներ
Ուիեյն Ռունի. «Անցած երկու տարիների ընթացքում Անգլիան առաջ է անցել Իտալիայից, և մենք հիմա ուժեղ ենք մեր հակառակորդից: Մեր հավաքականի կազմում կան երիտասարդներ, որոնք լի են էներգիայով և խանդավառվածությամբ»:
Անդրեա Պիրլո.« Մենք գիտենք, որ անգլիացիները զգալի առաջընթաց են ունեցել, և հավաքականում հայտնվել են նոր, տաղանդավոր ֆուտբոլիստներ: Բայց մենք նաև գիտենք ինչպես դիմակայել նրանց: Իտալիան Անգլիայի դեմ հանդիպումներում ավանդաբար լավ խաղ է ցուցադրում»:
‘