‘
ԱՊԼ տասնյակ օտարերկրացի խաղացողներ հայտնվել են աշխատանքը կորցնելու վտանգի առջև՝ կապված Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետ։ Այսօր ամփոփել են Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեի արդյունքները։ Բրիտանացիների մեծ մասը հանդես են եկել հանուն զարգացման սեփական ուղու։ Ինչպես հաղորդում է BBC-ն, նախկին կանոններով Եվրամիությունից խաղացողները պետք է վերջին 2 տարում մոտ 30 տոկոս հանդիպումներ անցկացնեին սեփական հավաքականում, որպեսզի թույլտվություն ստանային հանդես գալ Պրեմիեր լիգայում։ Հիմա հավաքականներից խաղացողները, որոնք ՖԻՖԱ-ի վարկանիշում զբաղեցնում են 11-20 տեղերը, պետք է անցկացնեն 45 տոկոս հանդիպումներ։ Վտանգի տակ են հայտնվել 122 լեգեոներներ։ Նրանց թվում են այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Անտոնի Մարսիալը, Նգոլո Կանտեն և Յոան Կաբայը։
‘