‘
Մարսելի «Օլիմպիկի» երկրորդ թիմի և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանն աչքի է ընկել տպավորիչ խաղով: Այսօր առավոտյան կայացած մարզման ժամանակ 20-ամյա Անդոնյանը, շղթայական հնարքներ կիրառելով, դուրս է եկել շրջափակումից:
Հիշեցնենք, որ վերջերս Գաել Անդոնյանի հասցեին գովասանքի խոսքեր էր ուղղել «Օլիմպիկի» գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան:
«Նա անթերի պրոֆեսիոնալ է: Երիտասարդ տարիքում Գաելը սովորել է իր մասնագիտության բոլոր պահանջները: Նա ունի բոլոր որակական հատկանիշները կենտրոնական պաշտպանի դիրքը ստանձնելու համար: Գաելը զսպվածության մարմնացում է»,-ասել էր մարզիչը:
‘