‘Անդրանիկի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել է դի’

656

Մարտի 5-ին, ժամը 04.54-ին ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 10 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Հրշեջ-փրկարարները պատշգամբում՝ բազմոցին, հայտնաբերել են Շ. Խ.-ի դին (ծնվ.1935 թ.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.58-ին, մարվել՝ 06.21-ին: Այրվել են 6 քմ տնտեսական իրեր և բազմոցը՝ մասամբ:

Նախորդ հոդվածը‘Դժվարանցանելի է միայն Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը’
Հաջորդ հոդվածը‘Մանրամասներ Վազգեն Սարգսյանի մոր առողջական վիճակից’