‘Անդրանիկ սարկավագ Մանուկյան. Ինձ այսպիսի հայրենիք պետք չէ ‘

1267

«Սասուն» ազգագրական երգի- պարի համույթի ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանը որոշել է քաղաքական ապաստան խնդրել այլ երկրներից։ Այս մասին նա հայտարարել էր դեռ շաբաթներ առաջ։ Այսօր նա պնդում է իր մտադրությունը։ «Ինձ այսպիսի հայրենիք պետք չէ, իմ հայրենիքը իմ երեխան է, իմ տունն է, իմ հողն է ու ջուրը, որից ես սնվում եմ, իսկ եթե չեմ կարող սնվել եւ ապրել, իմաստը ո՞րն է այս երկրի մեջ ապրելու»,- «Ա1+»-ին հայտնեց նա։ Համույթի ղեկավարը նշում է, որ Մոսկվայից, Ֆրանսիայից, Ամերիկայից եւ Խորվաթիայից արձագանքել են իր խնդրանքին։ Անդրանիկ սարկավագ Մանուկյանը Սայաթ Նովա 10 շենքի բնակիչ է, որտեղ պատրաստվում են հերթական բարձրահարկը կառուցել, ինքն էլ ակտիվ պայքար է մղում դրա դեմ՝ հավաստիացնելով, որ շինարարությունն ապօրինի է:

Նախորդ հոդվածը‘Նոյեմբերի 27-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 404 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Պետերբուրգում մեկ օրվա ընթացքում գրանցվել է 900 պատահար ‘