‘Անդրեա Պիրլոն չի մասնակցի «Բորուսիայի» հետ խաղին’

563

«Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն չի մասնակցի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի` Դորտմունդի «Բորուսիայի» հետ պատասխան խաղին, որը կայանալու է մարտի 18-ին: Այս մասին հաղորդագրություն է տարածել թուրինյան ակումբի պաշտոնական կայքը:

«Այսօր Անդրեա Պիրլոն նախատեսված բուժզննում է անցել: Ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տվել, որ ապաքինումը լավ է ընթանում, սակայն ֆուտբոլիստն ամեն դեպքում բաց կթողնի «Բորուսիայի» հետ պատասխան խաղը: Պիրլոն կշարունակի ապաքինվել անհատական ծրագրով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Կլոպ. ««Բորուսիայում» մնալու Ռոյսի որոշումը խելահեղություն էր»’