‘
Ռոք երաժիշտ Անդրեյ Մակարևիչը, լրագրողներ Լև Շլոսբերգի և Նաթելլա Բոլտյանսկայայի հետ միասին, արժանացել է Ռուսաստանում ամենահին իրավապաշտպան կազմակերպության՝ Մոսկովյան հելսինկյան խմբի մրցանակին, տեղեկացնում է կազմակերպության կայքը:
Մակարևիչին իրավապաշտպան կազմակերպության մրցանակը տրվել է «Մշակույթի և արվեստի միջոցով մարդու իրավունքների պաշտպանության» համար:
Վերջին ամիսներին երգիչը խիստ քննադատության էր ենթարկվում Ռուսաստանի պետական լրատվամիջոցներում՝ Ուկրաինայի վերաբերյալ իր դիրքորոշման պատճառով:
Մոսկովյան հելսինկյան խումբն առաջին անգամ մրցանակ է հանձնել 2009 թ.: Այն ժամանակ մրցանակակիրների թվում էին, մասնավորապես, ռոք երաժիշտ Յուրի Շևչուկը և գրող Վիկտոր Շենդերովիչը: Անցյալ տարվա դափնեկիրներից մեկը դերասանուհի Լիա Ախիջակովան էր: Փոխանցում է newsru.com-ը:
‘