‘Անդրեյ Շեւչենկոյին առաջարկել են գլխավորել Ուկրաինայի հավաքականը’

584

Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան (ՈւՖՖ) Կիեւի «Դինամոյի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին հանրահայտ հարձակվող Անդրեյ Շեւչենկոյին առաջարկել է գլխավորել ազգային հավաքականը:

«Անդրեյը հիանալի դպրոց է անցել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Դինամոն», «Միլանը» եւ «Չելսին», որտեղ նա աշխատել է հիանալի մարզիչներ Վալերի Լոբանովսկու, Կառլո Անչելոտիի եւ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ: Նա այդ մարզիչներ փորձը, գիտելիքներն ու տաղանդը յուրացնելու հիանալի հնարավորություն  է ունեցել:

Տակավին անհայտ մասնագետ Խոսեպ Գվարդիոլան կարճ ժամանակահատվածում կարողացավ անհավանական արդյունքների հասնել: Կարծում եմ, որ Շեւչենկոն ազգային հավաքականի մարզիչի կարգավիճակում նույնպես կկարողանա նվաճել ֆուտբոլային բարձունքներ:

Նա ունի բավարար գիտելիքներ եւ բնավորություն: Իսկ ֆեդերացիան նրան երաշխավորում է իր լիարժեք օգնությունն ու աջակցությունը»,- ՈւՖՖ-ի նախագահ Անատոլի Կոնկովի խոսքն է մեջբերում կազմակերպության պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Ով է Սերժ Սարգսյանին դիմավորել Փարիզի «Օռլի» օդանավակայանում ‘
Հաջորդ հոդվածը‘Եգիպտական սալաֆիթների առաջնորդը կոչ է արել քանդել բուրգերը և Սֆինքսի արձանը Գիզայում’