Անդրեյ Շեւչենկոն՝ Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ

454

Ֆուտբոլի Ուկրաինայի հավաքականի նախկին խաղացող եւ գլխավոր մարզիչ Անդրեյ Շեւչենկոն միաձայն ընտրվել է Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ, հաղորդում է կազմակերպության կայքը։ Նա միակ թեկնածուն էր։

Նախորդ նախագահ Անդրեյ Պավելկոն միջոցների անօրինական յուրացման կասկածով կալանավորված է։

Անդրեյ Շեւչենկոն Կիեւի «Դինամոյի» կազմում դարձել է Ուկրաինայի հնգակի չեմպիոն, եռակի գավաթակիր, իտալական «Միլանի» հետ նվաճել է Իտալիայի չեմպիոնի, գավաթակրի, սուպերգավաթակրի, Չեմպիոնների լիգայի գավաթակրի, Եվրոպայի սուպերգավաթակրի տիտղոսները, Լոնդոնի «Չելսիում» դարձել է Անգլիայի գավաթակիր, սուպերգավաթակիր, Անգլիական լիգայի գավաթակիր։

Շեւչենկոն 2004-ին արժանացել է France Football-ի «Ոսկե գնդակ» մրցանակի։

Նախորդ հոդվածըՄադրիդի «Ռեալը»՝ 2023թ․ աշխարհի ամենաեկամտաբեր ակումբ
Հաջորդ հոդվածըAustralian Open. Ջոկովիչը դուրս մնաց չեմպիոնական պայքարից