Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Շեւչենկոն նշանակվեց «Ջենոայի» գլխավոր մարզիչ, հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։
Իտալական մամուլը գրել էր, որ Անդրեյ Շեւչենկոն կստանա տարեկան 2 միլիոն եվրո։
Նոյեմբերի 6-ին «Ջենոան» պաշտոնանկ էր արել իտալացի Դավիդե Բալարդինիին։
Իտալիայի առաջնությունում «Ջենոան» 12 խաղում վաստակել է 9 միավոր եւ այս պահին 18-րդ տեղում է։ Հաջորդ տուրում «Ջենոան» նոյեմբերի 21-ին կհյուրընկալվի «Ռոմային»։
