‘Անդրեյ Շեւչենկոն հրաժարվեց գլխավորել Ուկրաինայի հավաքականը’

582

Ուկրաինայի հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Շեւչենկոն մերժել է ազգային հավաքականը գլխավորելու առաջարկը:

«Ինձ համար մեծ պատիվ է եղել երկար տարիներ հանդես գալ Ուկրաինայի հավաքականում: Շնորհակալ եմ Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայից եւ նրա նախագահ Անատոլի Կոնկովից, այն վստահության համար, երբ նրանք առաջարկել էին ինձ գլխավորել ազգային հավաքականը:

Սակայն կարծում եմ, որ հավաքականը գլխավորելու համաձայնությունը հապշտապ քայլ կլիներ: Հուսով եմ, որ ՈւՖՖ-ի ղեկավարությունը ըմբռնումով կմոտենա իմ որոշմանը: Իմ կողմից պատրաստ եմ ուժերին հնարավորության սահմաններում աջակցել մեր հավաքականին»,- Շեւչենկոյի խոսքն է մեջբերում Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է խորհրդարան ‘
Հաջորդ հոդվածը‘Ուսանողների փոխանակման ծրագրեր` Հայկական պետական մանկավարժական համալսարանում’