‘Անդրեյ Պյատով. Բոլորից ներողություն եմ խնդրում’

688

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի «Չելսի» — «Շախտյոր» հանդիպումից (3:2) հետո «հանքափորների» դարպասապահ Անդրեյ Պյատովը իր վրա է վերցրել թիմի պարտության պատասխանատվությունը:

«Իմ անհատական սխալների պատճառով բաց թողեցինք բոլոր երեք գոլերը: Առաջին դեպքում պետք էր գնդակը եզր հարվածել, սակայն որոշեցի պահպանել գնդակը, որը դիպավ Տորեսին: Երկրորդ դեպքում ավելի բարդ էր, բայց միեւնույն է, պետք էր փորձել գնդակը գլխով ոչ թե դեպի կենտրոն, այլ եզր ուղարկել: Իսկ երրորդ գնդակը` անհրաժեշտ էր դուրս գալ դարպասային գծից, գնալ դեպի գնդակը, պայքարել»,- Պյատովի խոսքն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Լուչեսկուն խիստ հիասթափված է, խաղը դեռ պետք է վերլուծել: Թիմը «Չելսիի» հետ խաղում շատ լավ տպավորություն էր թողնում, իսկ պետք է ավելի վստահ հանդես գայի: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ բոլորից ներողություն խնդրել:

Նախորդ հոդվածը‘«Ինտերպոլի» ղեկավարի պաշտոնը առաջին անգամ կին կստանձնի ‘
Հաջորդ հոդվածը‘Արաբկիրի ոստիկանները հանցագործություններ են թաքցրել’