‘Անդրես Ինիեստան հրաժեշտի նամակ է հղել երկրպագուներին’

1577

Աշխարհի ընթացիկ առաջնության Ռուսաստանի հետ խաղը դարձավ վերջինը Անդրես Ինիեստայի համար, որը հայտարարեց հավաքականից հեռանալու մասին և հրաժեշտ տվեց երկրպագուներին՝ նամակ հրապարակելով համացանցում:

«Բարև բոլորին: 14 տարի առաջ ես առաջին անգամ դուրս եկա խաղադաշտ ազգային հավաքականի մարզաշապիկով: Ես երիտասարդ էի և երբեք չեմ մոռանա այդ պահը:Իմ երկրի հավաքականում հանդես գալն իմ կյանքի երազանքն էր: Դա յուրահատուկ զգացողություն է և մեծ պատասխանատվություն: Այս տարիների ընթացքում ես աշխատել եմ անել ամեն ինչ, որ Դուք հպարտ լինեք: Ես հաջողակ էի, որ կարողացա մասնակցել իսպանական ֆուտբոլի «ոսկե» դրվագներին ֆուտբոլիստների մի սերունդի հետ, որը կատարյալ էր բոլոր առումներով», – շարունակում է Ինիեստան:

«Մենք մեծ հաջողությունների հասանք, այնպիսի հաջողությունների, որոնց մասին երազել ենք դեռ մանկուց: Միաժամանակ մենք ունեցել ենք մեծ ձախողումներ և շատ դժվար պահեր: Շնորհակալ եմ բոլորին, որոնց շնորհիվ ես դարձա ավելի լավ ֆուտբոլիստ և թիմակից: Ես հպարտ եմ, որ եղել եմ Ձեզ հետ այս տարիների ընթացքում: Այժմ եկել է հեռանալու ժամանակը և դա հեշտ որոշում չէր: Ես մտածել այդ մասին մի քանի ամիս: Ապագան գրավիչ է, մի խումբ փայլուն ֆուտբոլիստներով, որոնց ես այս պահից արդեն երկրպագելու եմ: Չեմ կասկածում, որ ամեն ինչ լավ է լինելու և մեծ հաջողություններ դեռ լինելու են»:

Վերջում Ինիեստան շնորահակալություն էհայտնել բոլոր նրանց, ովքեր աշխատել են իր հետ Իսպանիայի հավաքականում:

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Երկու Հայաստանների նույն մենք’