Անդրես Ինիեստա․ Չավին պատրաստ է գլխավորել «Բարսելոնան»

116

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, այժմ ճապոնական «Վիսել Կոբեում» հանդես եկող Անդրես Ինիեստան մեկնաբանել է նախկին ակումբակից, այժմ Քաթարի «Ալ Սադը» գլխավորող Չավիի հնարավոր նշանակումը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ։

«Ես կարծում եմ՝ Չավին պատրաստ է։ Ես պատկերացնում եմ նրան այդ դերում։ Չավին պատրաստվել եւ փորձ է ձեռք բերել, որպեսզի մարզի «Բարսելոնան»։ Նա ունի վստահություն, որպեսզի ընդունի այդ մարտահրավերը»,- Ինիեստայի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր չէ երկրարաձգել պայմանագիրը թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ։ Չի բացառվում նաեւ պաշտոնանկություն արդեն այս աշնանը։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները քննարկել են իրավիճակն Աֆղանստանում
Հաջորդ հոդվածըՍկրիպալների թունավորման գործում նոր կասկածյալ է հայտնվել