«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան, այժմ ճապոնական «Վիսել Կոբեում» հանդես եկող Անդրես Ինիեստան մեկնաբանել է նախկին ակումբակից Լիոնել Մեսսիի հեռանալը կատալոնական ակումբից։ 34-ամյա արգենտինացի հարձակվողը կարիերան կշարունակի ֆրանսիական ՊՍԺ-ում։
«Ցավալի կլինի տեսնել Մեսսիին այլ խաղաշապիկով։ Լեոն մարմնավորում է «Բարսելոնան»։ Նա ամեն ինչ էր այդ թիմի համար։ Նա ֆուտբոլիստ է, որը գերազանցում է թիմը։ Ես երբեք չեմ տեսնել նրա նման խաղացողի, եւ չեմ կարծում՝ երբեւէ կտեսնեմ:
Այդուամենայնիվ, «Բարսելոնան» կմնա լավագույն ակումբներից մեկը, որը պետք է լինի ամենավերեւում»,- Ինիեստայի խոսքը մեջբերում է AFP-ն։
Մեսսին ժամանել է Փարիզ եւ բուժզննում է անցել ՊՍԺ-ում։ Այսօր նախատեսված է ասուլիս նրա մասնակցությամբ։
