‘
Երեկ Մոնտե Կառլոյում տեղի է ունեցել Golden Foot մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Այս տարվա մրցանակին է արժանացել Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան: Ֆուտբոլիստը նաև իր ոտնահետքն է թողել Մոնտե-Կառլոյի Champions Promenade փառքուղու վրա:
Այս մրցանակաբաշխությունը կազմակերպվում է Մոնակոյի արքայազն Ալբերտ 2-րդի բարձր հովանու ներքո և անցկացվում է արդեն 12-րդ անգամ:Ֆուտբոլում ունեցած անուրանալի ավանդի, մատուցած ծառայությունների և գրանցած հաջողությունների համար 10 լավագույնների ցուցակից ընտրվում է 28 տարեկանից բարձր լավագույն ֆուտբոլիստը:
Նշենք, որ Անդրես Ինյեստան լավագույնների թվում գերազանցեց այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Թիերի Անրին, Մանուել Նոյերը, Անդրեա Պիռլոն, Ֆրանկ Ռիբերին, Քրիստիանո Ռոնալդուն, Ուեյն Ռունին, Տիագու Սիլվան, Յայա Տուռեն:
Հավելենեք նաև, որ Golden Foot-ի նախորդ տարիների հաղթողներեն դարձել Բաջիոն (2003թ), Նեդվեդը (2004թ), Շևչենկոն (2005թ), Ռոնալդոն (2006թ), Դել Պիերոն (2007թ), Ռոբերտո Կառլոսը (2008թ), Ռոնալդինյոն (2009թ), Տոտտին (2010թ), Գիգզը (2011թ), Իբրահիմովիչը (2012թ) և Դրոգբան (2013թ):
‘