‘Անդրես Ինյեստա. «Հուսով ենք, շուտով Վալդեսին խաղադաշտում տեսնել»’

788

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան պատմել է իր ընկերոջ, թիմի նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսի վիճակի մասին: Հիշեցնենք, որ դարպասապահը  այս տարվա մարտին ծնկի խաչաձև հանգույցների լուրջ վնասվածք էր ստացել, որ պատճառով չէր կարողացել մասնակցել Աշխարհի առաջնությանը:

«Բարսելոնայի» հետ նրա աշխատանքային պայմանագիրը ավարտվել է այս ամռանը: Վալդեսի հետ աշխատելու առաջարկություն էր արել «Մոնակոն», սակայն հետագայում հրաժարվել էր՝ ֆուտբոլիստի վնասվածքի պատճառով:

«Վալդեսը վերականգնվել է վնասվածքից հետո: Նա իրեն հիանալի է զգում, և մենք հուսով ենք և հավատում ենք, որ Վիկտորին մոտակա օրերին կտեսնենք խաղադաշտում»,-Ինյետսայի խոսքն է մեջբերում թվիթեր barcastuff-ը: 

Նախորդ հոդվածը‘Դատախազը քննիչի դեմ հաղորդում է ներկայացրել’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Կեղծ միասնությամբ ու խնդիրները պարտակելով Ադրբեջանին չես զսպի’