‘Անդրես Ինյեստա. Պատրաստ եմ գրազ գալ, որ »Բարսելոնան» կհաղթի «Միլանին»’

623

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան վստահ է, որ կատալոնյան ակումբը կկարողանա հաղթել «Միլանին»՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում կայանալիք պատասխան հանդիպման ժամանակ։ Նա նաև նշել է, որ կատալոնացիների վերջին անհաջողությունները կապված չեն Լիոնել Մեսիի խաղի հետ։

«Ռեալը» հաղթեց և կխաղա Արքայական Գավաթի եզրափակչում։ Մենք պետք է պահպանենք մեր առավելությունը Պրիմերայում և ուղղենք այն սխալները, որոնք թույլ ենք տվել «Միլանի» դեմ անցկացրած առաջին հանդիպմանը, որպեսզի դուրս գանք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։

Մենք հնարավոր ամեն բան կանենք «Միլանին» գերազանցելու համար։ Դա շատ բարդ հանդիպում է լինելու, բայց ես պատրաստ եմ գրազ գալ, որ կհաղթենք։ Մենք պետք է հավատանք մեր ուժերին։

Մենք պարտվում ենք ոչ այն պատճառով, որ Մեսին լավ կամ վատ է խաղում։ Ամեն բան որոշում է թիմի խաղը։ Մենք պետք է գոլ խփենք, և ես վստահ եմ, որ Լեոն այդ հարցում կօգնի մեզ»,- ասել է Ինյեստան։

Հիշեցնենք, որ «Սան Սիրոյում» կատալոնացիները պարտություն էին կրել 0։2 հաշվով։ Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 12-ին՝ «Կամպ Նոու» մարզադաշտում։

Armsport.am

Նախորդ հոդվածը‘Հրդեհ Սուրմալու տոնավաճառում’
Հաջորդ հոդվածը‘Այսօր՝ մարտի 1-ին սպասվող իրադարձությունները’