‘Անդրե Աղասիին հրաժեշտ տալուց հետո Ջոկովիչը մարզվում է եղբոր հետ’

1372

«Մեծ սաղավարտի» մրցումների 12-ակի հաղթող, սերբ Նովակ Ջոկովիչը վերադարձել է Եվրոպա Դոմինիկյան Հանրապետությունում ընտանիքի հետ անցկացրած հանգստից հետո և սկսել է պատրաստվել նոր մրցաշրջանին:

Նովակը մարզվում է իր կրտսեր եղբոր` Մարկոյի հետ, իսպանական Մարբելյա քաղաքի` Պեպե Իմազի անվան ակադեմիայում:

Հիշեցնենք` մարտի վերջին Ջոկովիչը դադարեցրել էր համագործակցությունն Անդրե Աղասիի և Ռադեկ Շտեպանեկի հետ:

Հիմա նա աշխատում է առանց մշտական մարզչի: Նովակը կորտ կվերադառնա Մոնտե Կառլոյի` «Masters-1000» շարքի մրցաշարում:

Նախորդ հոդվածը‘Ռանյերի. «Մյուս մրցաշրջանում ևս գլխավորելու եմ «Նանտը»»’
Հաջորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’