‘Անդրե Աղասի. «Սպորտի մաքրությունը պետք է ամեն գնով պահպանել»’

1913

Ամերիկահայ թենիսիստ Անդրե Աղասին վստահ է, որ Ռուսաստանի ներկայացուցիչ Մարիա Շարապովան գիտակցաբար չի խախտել հակադոպինգային օրենքները, ինչի արդյունքում որակազրկվել է: Այս մասին տեղեկացնում է «La Gazzetta dello Sport»-ը:

«Շարապովայի գործը բավական բարդ է: Սպորտի մաքրությունը պետք է ամեն գնով պահպանել, բայց դժվար է հավատալ, որ Մաշան մտածված է այդ քայլին գնացել: Դոպինգ ստուգման անցնելուց մի քանի շաբաթ առաջ միլդրոնատը դեռևս արգելված չէր: Ցավում եմ, որ Մարիան բաց կթողնի Ռիոյի Օլիմպիական խաղերը: Ես նրան կարոտում եմ արդեն հիմա»,- ասել է Աղասին:

Հիշեցնենք, որ Շարապովայի որակազրկման կրճատման հարցով մարզական արբիտրաժային դատարանը որոշում կկայացնի սեպտեմբերին, իսկ դա նշանակում է, որ ռուս թենիսիստուհին բաց կթողնի Ռիոյի Օլիմպիական խաղերը, որոնք կկայանան օգոստոսի 5-ից 21-ը:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Էլարդայսը` Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին գոլի հեղինակ դառնալու համար’