‘Անդրե Շյուրլեն՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետաքրքրությունների շրջանակում’

591

Լոնդոնյան «Չելսիի» կիսապաշտպան Անդրե Շյուրլեն հայտնվել է Դորտմունդի «Բորուսիայի» հետաքրքրությունների շրջանակում: Այս մասին տեղեկացնում է գերմանական Blid պարբերականը։

Աղբյուրը նշում է, որ Գերմանիայի փոխչեմպիոնները դիտարկում են 24-ամյա ֆուտբոլիստին որպես Մարկո Ռոյսի հավանական փոխարինող։ Խոսակցություններ կան, որ Ռոյսը կարող է մրցաշրջանի ավարտին լքել գերմանական ակումբը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շյուրլեի հետ արդեն բանակցություններ է վարում «Վոլֆսբուրգը», որը Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար պատրաստակամ է «Չելսիին» 30 մլն եվրո վճարել։

Նախորդ հոդվածը‘Կարմիր քարտ՝ Sky Deutchland-ին’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» պաշտոնապես հայտարարել է՝ ՖԻՖԱ-ի կանոնները չի խախտել’