‘
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերմիջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն, ամերիկացի Անդրե Ուորդն իր հաջորդ մենամարտը կանցկացնի WBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու նաախկին հավակնորդ, բրիտանացի Փոլ Սմիթի հետ: Այս մասին տեղեկացնում է Fightnews.com-ը:
Հանդիպումը տեղի կունենա հունիսի 20-ին՝ ԱՄՆ-ում:
Հիշեցնենք, որ Սմիթն իր վերջին 2 մենամարտում միավորներով պարտվել է WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին:
‘