‘
«Հացադուլը կսկսեմ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկի օրը՝ հունվարի 21-ին, եթե մինչև այդ ԿԸՀ-ն չկատարի իմ կողմից բերված պահանջը: Իսկ թե երբ կդադարեցնեմ հացադուլս, կհայտարարեմ դրանից հետո»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:
Նշենք, որ նախագահի թեկնածուն ԿԸՀ-ից պահանջում է մինչև քարոզարշավի սկիզբը իշխող կուսակցության թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչել:
Անդրիաս Ղուկասյանը չցանկացավ հրապարակել, թե որն է լինելու իր նախընտրական կարգախոսը: Նա այն կհայտարարի հացադուլ սկսելու օրը, այսինքն՝ նախընտրական քարոզարշավի մեկնարին:
Անդրադառնալով նաև օրերս տարածած բաց նամակին, որում վերջինս կոչ էր անում բոլոր թեկնածուներին՝ բացի ՀՀԿ-ական թեկնածուից, դուրս գալ «կանխորոշված ընտրապայքարից», Անդրիաս Ղուկասյանը նկատեց, որ մամուլի արձագանքներից բացի՝ այլ արձագանք չի ստացել:
Պատասխանել այն հարցին, թե ինչու ինքը դուրս չեկավ ընտրապայքարից, այն դեպքում, երբ մյուս թեկնածուներին կոչ էր անում անել դա՝ Ղուկասյանն ասաց.
«Որովհետև ես առաջարկել էի միասնական դուրս գալ»:
‘