‘Անդրիաս Ղուկասյանը փետրվարի 11-ին կհանձնի արյան և այլ անալիզներ’

609

Նախագահի թեկնածու, հացադուլավոր Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբը տարածել է հայտարարություն ՀՀ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի կողմից կատարված առաջարկի վերաբերյալ.

«Ամբողջությամբ կողմնակից լինելով Անդրիաս Ղուկասյանի առողջության ընթացիկ վիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունը հանրությանը տրամադրելուն՝ միաժամանակ ունենք մտահոգություն, որ Առողջապահության նախարարի առաջարկը Անդրիաս Ղուկասյանի համալիր ստուգման մասին նրան հարկադրաբար հացադուլից հանելու միջոց կդառնա՝ հոսպիտալացնելու պատճառաբանությամբ, ինչի մասին ակնարկել է Դերենիկ Դումանյանը:
Անընդունելի համարելով հարկադրանքի որևէ մոտեցում, ինչպես նաև քննարկելով խնդիրը Անդրիաս Ղուկասյանի բժիշկների հետ՝ որոշել ենք՝ Անդրիաս Ղուկասյանը փետրվարի 11-ին կհանձնի արյան և այլ անալիզներ՝ չլքելով հացադուլի վայրը: Այդ հետազոտությունների արդյունքում, եթե ակնհայտ դառնա անհրաժեշտ լրացուցիչ բժշկական ստուգումների անցկացումը, ապա դրա վերաբերյալ կընդունվի հավելյալ որոշում»:

ՀՀ նախագահի թեկնածու
Անդրիաս Ղուկասյանի
մամլո ծառայություն

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ պետքարտուղարն Իրանին կոչ է արել ճիշտ որոշում կայացնել’
Հաջորդ հոդվածը‘Առաջարկում ենք Հայրիկյանի առողջական վիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնել’