‘Անզգույշ ֆուտբոլասեր Սերժ Սարգսյանը. «ՉԻ»’

1219

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Իր հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե երկրպագում է Հայաստանի հավաքականին և ցանկանում է, որ աշխարհի չեմպիոն դառնա Գերմանիան, որպեսզի հետո ասենք՝ աշխարհի չեմպիոնին ենք պարտվել (նկատի ունի 6:1 հաշվով պարտությունը):

«ՉԻ» — Այդ տրամաբանությամբ ավելի ճիշտ կլիներ, եթե Սերժ Սարգսյանն Ալժիրի հավաքականին երկրպագեր, որովհետև մերոնք Ալժիրի թիմին էլ են պարտվել: Եվ ընդհանրապես՝ պետք է «բալետ անել», որ երկրագնդի բնակչության 35 տոկոսն աղքատ լինի (որպեսզի ասենք՝ տեսեք, մենակ չենք, ամբողջ աշխարհն է աղքատ), պիտի երազենք, որ Ադրբեջանը տնտեսության զարգացման տեմպերով աշխարհում առաջինը լինի (որպեսզի ասենք՝ տեսեք, միայն մեզնից չեն առաջ) և այլն:

Իսկ ընդհանրապես՝ հետաքրքիր է, Եվրասիական միությանն անդամակցելու ձգտող երկրի նախագահն իրավունք ունի՞ «բալետ անել» որևէ այլ երկրի, եթե առաջնությանը մասնակցում է այդ միության անդամ երկրներից մեկի հավաքականը: Թե՞ ամեն ինչ նորմալ է՝ այդ մասով դեռ ինքնիշխան ենք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Խորվաթիան ջախջախում է Կամերունին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով’