‘«Անզեն» հրշեջը հնարամիտ հակահարված է տվել փողոցային խուլիգաններին (տեսանյութ)’

1052

Անգլիացի մի խումբ դեռահասներ, որոշելով կատակել հրշեջի հետ, իրենք են ծաղրուծանակի առարկա դարձել: Միջադեպն, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել Արևմտյան Յորքշիր դքսության Լիդս քաղաքում:

Չարաճճի տղաները կամուրջից ձնագնդիկներ են նետել նավակում աշխատող «անզեն» հրշեջի ուղղությամբ՝ կարծելով, որ շահավետ դիրքում են գտնվում վերջինիս նկատմամբ:

Մի քանի նետումից հետո, ի զարմանս պատանիների, հրշեջը ողջ հզորությամբ միացրել է ջրի պոմպը և շիթն ուղղել փոքրիկ խուլիգանների կողմը:

Արդյուքնում՝ ստացված զվարճալի տեսահոլովակն աստիճանաբար ավելի ու ավելի շատ դիտումներ է հավաքում Youtube-ում:

Նախորդ հոդվածը‘Բուֆոնը կերկարաձգի պայմանագիրն ավելի ցածր աշխատավարձով’
Հաջորդ հոդվածը‘Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են’