Թուրքիայի Անթալիա նահանգում, Մանավհատ քաղաքի մոտ, սաստիկ շոգերի պատճառով մոլեգնում են անտառային հրդեհները։ ԶԼՄ-ները հաղորդել են, որ բուժօգնության է դիմել ավելի քան 60 մարդ։ Մանավհատի քաղաքապետը իշխանություններին կոչ է արել քաղաքը հայտարարել աղետի գոտի։
Անտառային գոտում հրդեհը հարյուրավոր հեկտարների վրա ոչնչացրել է ծառերը և անցել է բնակելի թաղամասեր։ Անթալիայում տարհանվել է հինգ բնակավայր։ Հրդեհի դեմ պայքարում են 400 հրշեջներ, հրդեհի շիջմանը մասնակցում է ավիացիան, այդ թվում՝ ռուսաստանյան։
Ըստ վերջին տվյալների՝ անտառային հրդեհի զոհ է դարձել երեք մարդ։
Փոխանցում է euronews-ը։