Անթալիայում մեկնարկել է Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

840

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը մեկնարկել է Անթալիայում։

Այդ մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram ալիքով։ Հանդիպումն անցնում է «առանց փողկապների» ձևաչափով։

Հինգշաբթի Լավրովը Անթալիայում մասնակցում է դիվանագիտական համաժողովի։ Այդ միջոցառման շրջանակներում նախատեսված է նաև ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարի հանդիպումը Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ՝ Չավուշօղլուի մասնակցությամբ։

Աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ այդ հանդիպումը կարող է տևել 90 րոպե, այնուհետև ՌԴ-ի և Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարների երկու առանձին մամուլի ասուլիս կկազմակերպվի։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌուսաստանը խոստովանել է, որ Ուկրաինա են ուղարկվել ժամկետային զինծառայողներ
Հաջորդ հոդվածըԲըլթբըլթոց-6․ ՉԻ