‘
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունում տեղի ունեցավ տուրի կենտրոնական հանդիպումը, որտեղ առաջատարը` Մախաչկալայի «Անժին» ընդունել էր փոխչեմպիոն «Սպարտակին»:
Հանդիպումը դրամատիկ ընթացք ունեցավ: Առաջին խաղակեսից հետո «Սպարտակը» 1:0 հաշվով առջեւում էր: Երկրորդ խաղակեսի առաջին րոպեին հյուրերը մնացին 10 հոգով` դաշտից հեռացվեց Կիրիլ Կոմբարովը:
Ունենալով մեկ խաղացողի առավելություն, «Անժին» 64-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը: Եվ երբ թվում էր, որ հանդիպումն այդպես էլ կավարտվի, ավելացված ժամանակում «Սպարտակի» պաշտպան Ինսաուրալդեն գլխի բավական գեղեցիկ հարվածով գրավեց սեփական դարպասը եւ հաղթանակ պարգեւեց «Անժիին»:
Այժմ «Անժին» 12 խաղից հետո 29 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Ռուսաստանի առաջնություն, 12-րդ տուր
«Անժի» Մախաչկալա — «Սպարտակ» Մոսկվա` 2:1
Տրաորե, 64, Ինսաուրալդե, 90 (ինքնագոլ) — Բիլյալետդինով, 35
‘