‘«Անժին» պայքարում է Օզբիլիզի համար’

738

Հայաստանի հավաքականի եւ «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզի համար Ռուսաստանի պրեմիեր-լիգայում կատաղի պայքար է գնում:

«Զենիթից», «Սպարտակից», «Ռուբինից» եւ «Դինամոյից» հետո 23-ամյա խաղացողի համար պայքարին միացել է նաեւ «Անժին», հաղորդում է Спорт-Экспресс-ը:

Մախաչկալայի թիմի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը վաղուց է ցանկանում ձեռք բերել Օզբիլիզին եւ այն բանից հետո, երբ որոշել է «Անժիում» եւս մեկ տարի մնալ, որոշել է թիմ հրավիրել խաղացողին:

Հիշեցնենք, որ այս ամռանտ «Անժին» արդեն ձեռք է բերել կրասնոդարյան ակումբի մեկ խաղացող՝ կիսապաշտպան Ալեքսեյ Իոնովին:

Ինչ վերաբերում է Օզբիլիզին, ապա նրա պայմանագիրը «Կուբանի» հետ նախատեսված է մինչեւ 2016 թվականը:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը գրավել է «Հանուն մարդու իրավունքների» շարժման գրասենյակը ‘
Հաջորդ հոդվածը‘Երևանի կենտրոնական փողոցները փակ են’