‘
Երկրպագուների քվեարկության արդյունքով 2016/17 մրցաշրջանի «Անժի»-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հայազգի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն: Այս մասին հաղորդում է ռուսական թիմի պաշտոնական կայքը:
31-ամյա ֆուտբոլիստը բոլորից շատ ձայներն է հավաքել՝ 637: Նրան հաջորդում է թիմի մյուս դարպասապահ Ալեքսանդր Բելենովը (631): 3-րդ հորիզոնականն է զբաղեցրել կիսապաշտպան Բերնարդ Բերիշան (421):
2016/17 մրցաշրջանում Յուրչենկոն մասնակցել է Ռուսաստանի առաջնության 13 հանդիպման և բաց թողել 20 գնդակ:
Ավելի վաղ դարպասապահն ասել էր, որ Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներից ոչ ոքի հետ չի զրուցել:
‘