‘Անիի ավերակների տակ հայտնաբերվել է թունելների հսկայական ցանց’

1076

Ներկայիս Թուրքիայի Կարս նահանգի տարածքում գտնվող հնագույն Անի քաղաքի տակ ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցման արդյունքում թունելների հսկայական ցանցեր են բացահայտվել:

Ինչպես փոխանցում է panarmenian.net-ը, Կարսի Կովկասյան համալսարանի կազմակերպած «Անի-Կարս միջազգային սիմպոզիումի» ընթացքում հետազոտող Սեզաի Յազիջին հայտարարել է, որ հայտնաբերել են գաղտնի ջրանցքեր, ճգնավորների խուցեր, մեդիտացիայի սենյակներ, հսկայական միջանցքներ, թունելների հսկայական ճյուղավորումներ և այլն: 

Անի քաղաքի ավերակների տակ արդեն իսկ հայտնաբերվել են 823 ստորգետնյա կառույց, որոնց ընդհանուր երկարությունը մոտ 500 մետր է: Այս ենթակառուցվածքների մեծ մասն օգտագործվել է որպես պաշտոնյաների առանձնասենյակներ, մյուսներն էլ հանձնված են եղել եկեղեցուն: Հետազոտողները քարտեզագրել են ստորգետնյա շինությունների տեղադրվածությունը:

Նախորդ հոդվածը‘Դիեգո Սիմեոնեն որակազրկվել է 8 խաղով և տուգանվել 2800 եվրոյով’
Հաջորդ հոդվածը‘Ֆուտբոլիստի սպանության կապակցությամբ Ալժիրի առաջնությունը դադարեցվել է’